Ով է դատավորի վրա բարձրախոս նետել․ սկանդալ՝ դատարանում

Ով է դատավորի վրա բարձրախոս նետել․ սկանդալ՝ դատարանում

Thu, 26 Nov 2026 14:15:50 +0400


Նոյեմբերի 10-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանի Աջափնյակ վարչական շրջանում գտնվող առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում:

Դատական նիստի ընթացքում կալանավորված անձը իր առջև դրված բարձրախոսը նետել է նիստը վարող դատավոր Ռոման Սմբատյանի ուղղությամբ: Մեր տեղեկություններով՝ կալանավորված անձը Ռուբեն Սարգսյանն է, որը երկրորդ անգամ միջնորդել է դատարանին «դատաբժշկական փորձաքննություն» նշանակել, դատավորը մերժել է, որից հետո մեղադրյալը վրդովվել է եւ բարձրախոսը նետել դատավորի ուղղությամբ։

Ռուբեն Սարգսյանը Գյումրեցի է, հայտնի է « Ուդի» մականվամբ։ Նրան մեղադրանք է առաջադրված այն բանի համար, որ նա ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿ հիմնարկից Սարգիս Ֆարմանյանին նյութապես շահագրգռելու եղանակով սպանությունը պատվիրելով, այնուհետև Ս. Ֆարմանյանին, սպանությունը կատարող Նարե Ներսիսյանին և դրան օժանդակող Գնել Ստեփանյանին ցուցումներ տալով կազմակերպել է 2018 թ. մարտի 7-ի գիշերը` լույս մարտի 8-ին, Շիրակի մարզի Ազատան գյուղում «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց ներկրելու եղանակով Էդգար Գյուլազյանին դիտավորությամբ ապօրինաբար կյանքից զրկելը, իսկ 2019 թվականի ընթացքում ապօրինի` առանց սահմանված փաստաթղթերի և պատշաճ թույլատվության հատել է ՀՀ պահպանվող պետական սահմանը դեպի արտերկիր, 2020թ. հունվարի 22-ին` ժամը 23:21-ի սահմաններում, նույն եղանակով Իրանի Իսլամական Հանրապետության տարածքից ապօրինի հատել է ՀՀ պահպանվող պետական սահմանը, որտեղ բռնվել է սահմանապահ ուղեկալի ծառայողների կողմից:

Միջադեպի վերաբերյալ տեղեկությունը «Հրապարակի»- հարցին ի պատասխան՝ հաստատեցին Բարձրագույն դատական խորհրդից՝ հավելելով, որ կրկնակի փորձաքննություն պահանջած ամբաստանյալի պաշտպանի միջնորդությունը դատավորը մերժել է, որին հաջորդել է ամբաստանյալի կողմից խոսափողը դատավորի ուղղությամբ նետելու փաստը․
«Դատական կարգադրիչները հրահանգել են ամբաստանյալին արագ հեռացնել դատարանի դահլիճից, ինչին արագ արձագանքել են ոստիկանության ներկայացուցիչները»։

Ըստ Խաչատրյանի՝ դեպքի առթիվ վարույթ է նախաձեռնվել:

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքը Հայաստանում՝ նոյեմբերի 26-ի դրությամբ

Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքը Հայաստանում՝ նոյեմբերի 26-ի դրությամբ Thu, 26 Nov 2026 15:00:56 +0400…

2 րոպե ago

Երեխայի խնամքի նպաստների կարգը կփոխվի

Երեխայի խնամքի նպաստների կարգը կփոխվի Thu, 26 Nov 2026 14:46:32 +0400 Հայաստանում նախատեսվում է փոփոխել…

17 րոպե ago

Քո տղայի անձնագրի մեջ գրի Ադրբեջան․ արցախցի

Քո տղայի անձնագրի մեջ գրի Ադրբեջան․ արցախցի Thu, 26 Nov 2026 14:32:44 +0400 Latest news…

31 րոպե ago

Մինչև 24 մլն դրամ շրջանառություն ունեցող տնտեսվարողներն այլևս արտոնություն չեն ունենա

Մինչև 24 մլն դրամ շրջանառություն ունեցող տնտեսվարողներն այլևս արտոնություն չեն ունենա Thu, 26 Nov 2026…

54 րոպե ago

«Արցախցուն ՀՀ անձնագիր տալիս չպետք է ներսում գրվի Ադրբեջան». բողոքի ակցիա

«Արցախցուն ՀՀ անձնագիր տալիս չպետք է ներսում գրվի Ադրբեջան». բողոքի ակցիա Thu, 26 Nov 2026…

58 րոպե ago

ԱՄՆ դեսպանությունը երկու օր փակ կլինի

ԱՄՆ դեսպանությունը երկու օր փակ կլինի Thu, 26 Nov 2026 14:03:45 +0400 Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը…

60 րոպե ago