Հինգշաբթի , 26 Նոյեմբերի 2026

Ով է դատավորի վրա բարձրախոս նետել․ սկանդալ՝ դատարանում

Ով է դատավորի վրա բարձրախոս նետել․ սկանդալ՝ դատարանում

Thu, 26 Nov 2026 14:15:50 +0400


Նոյեմբերի 10-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանի Աջափնյակ վարչական շրջանում գտնվող առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում:

Դատական նիստի ընթացքում կալանավորված անձը իր առջև դրված բարձրախոսը նետել է նիստը վարող դատավոր Ռոման Սմբատյանի ուղղությամբ: Մեր տեղեկություններով՝ կալանավորված անձը Ռուբեն Սարգսյանն է, որը երկրորդ անգամ միջնորդել է դատարանին «դատաբժշկական փորձաքննություն» նշանակել, դատավորը մերժել է, որից հետո մեղադրյալը վրդովվել է եւ բարձրախոսը նետել դատավորի ուղղությամբ։

Ռուբեն Սարգսյանը Գյումրեցի է, հայտնի է « Ուդի» մականվամբ։ Նրան մեղադրանք է առաջադրված այն բանի համար, որ նա ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿ հիմնարկից Սարգիս Ֆարմանյանին նյութապես շահագրգռելու եղանակով սպանությունը պատվիրելով, այնուհետև Ս. Ֆարմանյանին, սպանությունը կատարող Նարե Ներսիսյանին և դրան օժանդակող Գնել Ստեփանյանին ցուցումներ տալով կազմակերպել է 2018 թ. մարտի 7-ի գիշերը` լույս մարտի 8-ին, Շիրակի մարզի Ազատան գյուղում «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց ներկրելու եղանակով Էդգար Գյուլազյանին դիտավորությամբ ապօրինաբար կյանքից զրկելը, իսկ 2019 թվականի ընթացքում ապօրինի` առանց սահմանված փաստաթղթերի և պատշաճ թույլատվության հատել է ՀՀ պահպանվող պետական սահմանը դեպի արտերկիր, 2020թ. հունվարի 22-ին` ժամը 23:21-ի սահմաններում, նույն եղանակով Իրանի Իսլամական Հանրապետության տարածքից ապօրինի հատել է ՀՀ պահպանվող պետական սահմանը, որտեղ բռնվել է սահմանապահ ուղեկալի ծառայողների կողմից:

Միջադեպի վերաբերյալ տեղեկությունը «Հրապարակի»- հարցին ի պատասխան՝ հաստատեցին Բարձրագույն դատական խորհրդից՝ հավելելով, որ կրկնակի փորձաքննություն պահանջած ամբաստանյալի պաշտպանի միջնորդությունը դատավորը մերժել է, որին հաջորդել է ամբաստանյալի կողմից խոսափողը դատավորի ուղղությամբ նետելու փաստը․
«Դատական կարգադրիչները հրահանգել են ամբաստանյալին արագ հեռացնել դատարանի դահլիճից, ինչին արագ արձագանքել են ոստիկանության ներկայացուցիչները»։

Ըստ Խաչատրյանի՝ դեպքի առթիվ վարույթ է նախաձեռնվել:

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ես իմ մեղքը չեմ ընդունել․ Մասիս Մելքոնյան

Ես իմ մեղքը չեմ ընդունել․ Մասիս Մելքոնյան Mon, 16 Nov 2026 13:55:59 +0400 «Նախաքննական մարմինն …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով