Մելանյա Թրամփն աշխատում է նոր տեղական հրադադարի ուղղությամբ
Tue, 24 Nov 2026 18:00:33 +0400

ԱՄՆ Առաջին տիկին Մելանյա Թրամփը հայտարարել է, որ Սպիտակ տան վարչակազմը աշխատում է՝ Ուկրաինայում նոր լոկալ հրադադար հաստատելու ուղղությամբ։ «Մենք աշխատում ենք այդ ուղղությամբ»,- ի պատասխան հրադադար հաստատելու մասին հարցին՝ ասել է Մելանյա Թրամփը։ Ավելի վաղ էլ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն էր հայտարարել, որ իր կինը՝ Մելանյան, հույս ունի, որ Ս․ Ծննդյան տոներին ընդառաջ՝ Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ նոր լոկալ հրադադար կարող է հաստատվել։ Խոսքը՝ Կաթոլիկ եկեղեցու օրացույցով Ս․ Ծննդյան տոնի՝ դեկտեմբերի քսանհինգի մասին է, որով առաջնորդվում է ողջ Արեւմտյան քրիստոնյա աշխարհը։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր