Մանախն ազատվեց բանտից
Thu, 26 Nov 2026 22:04:53 +0400
Արթուր Այվազյանի` Մանախի փաստաբան Աննա Ծառուկյանը տեղեկացնում է, որ իր պաշտպանյալը բանտային կալանքից ազատվել է.
«Հենց նոր դատարանը՝ դատավոր` Ս. Հովհաննիսյանի նախագահությամբ, Մանախի՝ Արթուր Այվազյանի նկատմամբ խափանման միջոցի վերաբերյալ քննիչի միջնորդությունը բավարարեց մասնակի։
Արթուր Այվազյանի նկատմամբ կիրառվեց տնային կալանք՝ 5 միլիոն դրամ գրավի համակցությամբ։
Հիշեցում
Մանախին մեղադրանք է առաջադրված ՀՀ քրեական օրենսգրքի՝ 195-րդ հոդվածի 1-ին մասով, 335-րդ հոդվածի 1-ին մասով, 166-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով, 503.1-րդ հոդվածով։
Պայքարը շարունակվում է։
Մանախը վերադառնում է տուն։
Շնորհակալ եմ արդարադատության համար»։