ԱՄՆ տնտեսության աճը գերազանցել է սպասումները
Thu, 26 Nov 2026 22:52:09 +0400
Միացյալ Նահանգների տնտեսությունը 2026 թվականի երրորդ եռամսյակում աճել է տարեկանացված 4,3 տոկոսով՝ գրանցելով վերջին երեք տարվա ամենաարագ աճը։ Նախնական գնահատականը կազմում էր 3,4 տոկոս։
Տնտեսական աճին նպաստել են սպառողական ծախսերի և մասնավոր ներդրումների ավելացումը, այդ թվում՝ արհեստական բանականության ոլորտում կատարված ներդրումները։
Միաժամանակ հոկտեմբերին անձնական սպառման ծախսերի գների տարեկան աճը հասել է 3,8 տոկոսի։ Բարձր գնաճը շարունակում է բարդացնել ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի դրամավարկային քաղաքականությունը։