Մինչեւ Նոր Տարի գերիներ կփոխանակեն
Fri, 27 Nov 2026 17:00:11 +0400
Մինչեւ Նոր Տարի՝ Ռուսաստանն ու Ուկրաինան գերիների մեծաթիվ փոխանակություն կիրականացնեն։ այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ դեսպանորդ Ջարեդ Քուշները։ Նա մանրամասնել է, որ եռակողմ քննարկումների ընթացքում անդրադարձ է կատարվել նաեւ խոշոր հումանիտար միջոցառմն, այն է՝ գերիների փոխանակույան իրականացմանը։ «Այդ փոխանակությունը տեղի կունենա նախքան տոները, ամենամոտ ապագայում։ Պատերազմի ողջ ընթացքում այն կլինի ամենամեծը»,- ասել է Քուշները։ Նա չի մանրամասնել սակայն, թե քանի մարդ ազատ կարձակվի։ Միայն ասել է, որ տուն կվերադառնան հազարավորներ։