Մահացել է փոխգնդապետ Գալուստ Թումասյանը

Մահացել է փոխգնդապետ Գալուստ Թումասյանը

Fri, 27 Nov 2026 17:03:39 +0400


Խորը ցավով հայտնում ենք ԵՊԲՀ ռազմաբժշկական ֆակուլտետի Համազորային պատրաստության ցիկլի պետ՝ փոխգնդապետ Գալուստ Թումասյանի անժամանակ մահվան մասին:

Վաստակաշատ դասախոսը շուրջ երեք տասնամյակ իր գիտելիքներն ու մասնագիտական հարուստ փորձը նվիրել է Ռազմաբժշկական ֆակուլտետին՝ կարևոր ավանդ ունենալով ապագա ռազմական բժիշկների կրթության և մասնագիտական կայացման գործում։
2008 թվականից զբաղեցրել է ԵՊԲՀ ռազմաբժշկական ֆակուլտետի Համազորային պատրաստության ցիկլի պետի պաշտոնը:
Փոխգնդապետ Թումասյանն իր ֆիզիկական պատրաստվածությամբ, բարոյահոգեբանական կայունությամբ, դժվարին իրավիճակներում արագ և ճիշտ կողմնորոշվելու կարողությամբ ակտիվորեն ներգրավված է եղել ուսումնամեթոդական և գիտական աշխատանքներում՝ իր գիտելիքն ու փորձը ծառայեցնելով մասնագիտական գործունեության արդյունավետության բարձրացմանը։
Ծառայության ընթացքում ձեռք է բերել հարուստ աշխատանքային փորձ, մասնակցել է ՆԱՏՕ-ի և «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում անցկացված «RESCUER-MEDCEUR-05» և «MEDCEUR-08» միջազգային զորավարժություններին՝ արժանանալով համապատասխան հավաստագրերի։

Իր ծառայության ընթացքում փոխգնդապետ Թումասյանն աչքի է ընկել բարձր կարգապահությամբ և ծառայողական պարտականությունների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքով։ Երկարամյա բարեխիղճ ծառայության և մասնագիտական վաստակի համար արժանացել է մի շարք պարգևների, այդ թվում՝ «Գարեգին Նժդեհ» (2008 թ.), «Դրաստամատ Կանայան» (2015 թ.), «Անդրանիկ Օզանյան» (2024 թ.) մեդալների, ինչպես նաև «Անբասիր ծառայության համար» 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ աստիճանի մեդալների։ Մշտապես ձգտել է մասնագիտական գիտելիքների կատարելագործմանն ու ծառայողական պատրաստվածության բարձրացմանը՝ մասնակցելով որակավորման բարձրացման և վերապատրաստման դասընթացների։

Նա իր աշխատանքով ու նվիրումով արժանացել է ծառայակիցների հարգանքին և վստահությանը՝ թողնելով պատվով անցած զինվորական ծառայության հիշատակ։
Գալուստ Թումասյանի անունն ու բարի հիշատակը միշտ կմնան նրան ճանաչողների, ծառայակիցների և բոլոր նրանց սրտերում, ովքեր ունեցել են նրա հետ աշխատելու և շփվելու պատիվը։

Հոգեհանգիստի արարողությունը տեղի կունենա նոյեմբերի 28-ին՝ ժամը 16։00-ից, Սուրբ Սարգիս եկեղեցում (Նոր Նորքի 5-րդ զանգված):

Հուղարկավորությունը տեղի կունենա՝ նոյեմբերի 29-ին՝ ժամը 13։00-ին Ռոտունդա սգո սրահից (Դավիթ Բեկ 83/12):

Երևանի պետական բժշկական համալսարան

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Հաքերները փոստային ծառայության ավելի քան 113 հազար հաճախորդի տվյալներ են գողացել

Հաքերները փոստային ծառայության ավելի քան 113 հազար հաճախորդի տվյալներ են գողացել Sat, 28 Nov 2026…

13 րոպե ago

Հերոսների մասին ֆիլմերը չպետք է լինեն այսքան փոքր ու նեղ, այսքան պարզունակ

Հերոսների մասին ֆիլմերը չպետք է լինեն այսքան փոքր ու նեղ, այսքան պարզունակ Sat, 28 Nov…

27 րոպե ago

Ինչ կլինի, եթե Ռուսաստանը տիեզերքում միջուկային պայթյուն իրականացնի

Ինչ կլինի, եթե Ռուսաստանը տիեզերքում միջուկային պայթյուն իրականացնի Sat, 28 Nov 2026 17:30:04 +0400 Եթե…

43 րոպե ago

Որոշումը կայացվել է` մեկին կգոհացնի, մյուսին չի գոհացնի

Որոշումը կայացվել է` մեկին կգոհացնի, մյուսին չի գոհացնի Sat, 28 Nov 2026 17:15:02 +0400 Երեկ…

58 րոպե ago

ԱՄՆ-ն հայտնել է խաղաղության ուղղությամբ արձանագրված առաջընթացի մասին

ԱՄՆ-ն հայտնել է խաղաղության ուղղությամբ արձանագրված առաջընթացի մասին Sat, 28 Nov 2026 17:00:31 +0400 ԱՄՆ…

1 ժամ ago

Դավիթ Համբարձումյանի նկատմամբ դրսևորվել է տարբերակված մոտեցում․ հայտարարություն

Դավիթ Համբարձումյանի նկատմամբ դրսևորվել է տարբերակված մոտեցում․ հայտարարություն Sat, 28 Nov 2026 16:30:42 +0400 Հինգ…

2 ժամ ago