Բանուկ ճանապարհը քանդել են` թողել գնացել
Fri, 27 Nov 2026 21:15:30 +0400
Տևական ժամանակ է` քանդել են Երևանի Ավան վարչական շրջանի շենքից դեպի Բրյուսով թաղամաս տանող բանուկ ավտոճանապարհի երթևեկելի մասի եզրի ասֆալտը` մոտ 120 մ երկարությամբ։ Ճանապարհը քանդել են երևի ինչ-որ ջրագիծ կամ մալուխ անցկացնելու, կամ՝ նորոգելու համար։ Այդ աշխատանքներն ավարտել են, հետո քանդած հատվածը փակել են քարերով, հողով ու հեռացել` ասֆալտը չեն վերականգնել։ Քանդված հատվածում ավտոմեքենաները շարունակ ընկնում են փոսը: Ավան վարչական շրջանի աշխատակազմի նստավայրից մոտ 150 մետր հեռավորությամբ գտնվող այդ հատվածը, փաստորեն, դուրս է մնացել թաղապետարանի աշխատակազմի ուշադրությունից։