Ինչ է խնդրել Թրամփը Պուտինին՝ Շենջենյան հանդիպման ժամանակ
Sun, 29 Nov 2026 12:00:51 +0400
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Չինաստանում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ խնդրել է դադարեցնել ռազմական գործողությունները։ «Չինաստանում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների ժամանակ ես շատ ժամանակ եմ հատկացրել այն բանին, որ հավաստիանամ, որ նախագահ Պուտինը որեւէ ռազմական ագրեսիա չի ձեռնարկի ողջ եվրոպական ցամաքի նկատմամբ՝ հույս ունենալով, որ հնարավոր կլինի հասնել գործարքի Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ։ Իրապես հավատում եմ, որ լիովին հնարավոր է դրան հասնելը, քանի որ ամեն ամիս հազարավոր մարդիկ են մեռնում եւ պատերազմի դադարումը իրական հարգանքի տուրք է զոհերի հիշատակին»,- գրել է Սպիտակ տան ղեկավարը։