ՏԻՄ ընտրությունների քվեարկության օրը ստացվել է 8 դիմում. ԿԸՀ

ՏԻՄ ընտրությունների քվեարկության օրը ստացվել է 8 դիմում. ԿԸՀ

Sun, 29 Nov 2026 22:41:55 +0400


Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քվեարկության օրը՝ 2026 թվականի նոյեմբերի 29-ին, Կենտրոնական ընտրական հանձնաժողովում ձևավորվել է իրավիճակային վերլուծության կենտրոն, որն արագ արձագանքում է իրականացրել թվով 16 իրավիճակների վերաբերյալ։ Արագ արձագանքում իրականացվել է սոցիալական ցանցերի, զանգվածային լրատվամիջոցների հրապարակումների, հեռախոսազանգերի միջոցով ստացված իրավիճակների վերաբերյալ։ Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԿԸՀ-ն։

Իրավիճակային վերլուծության կենտրոնի կողմից ուսումնասիրված իրավիճակները հիմնականում վերաբերել են ընտրողների ցուցակների հետ կապված խնդիրներին, քվեարկության կարգին վերաբերող տարբեր հանգամանքների, որոշ դեպքերում ընտրողին պարզաբանվել է քվեարկության կարգը։

Բոլոր այս իրավիճակների վերաբերյալ, որպես օպերատիվ լուծում պահանջող հարցերի, ձեռնարկվել են համապատասխան միջոցներ՝ ընտրողների ընտրելու իրավունքի իրացումն ապահովելու նպատակով։

Քվեարկության օրը Կենտրոնական ընտրական հանձնաժողովում ստացվել է 8 դիմում, իսկ թվով 9 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներում որևէ դիմում չի ստացվել։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Կապանում Գեւորգ Փարսյանը, նախնական տվյալով, բացարձակ առաջատար է

Կապանում Գեւորգ Փարսյանը, նախնական տվյալով, բացարձակ առաջատար է Sun, 29 Nov 2026 23:40:11 +0400 Կապանի…

12 րոպե ago

Ովքեր պետք է իրականացնեն Telegram-ի թարմացում

Ովքեր պետք է իրականացնեն Telegram-ի թարմացում Sun, 29 Nov 2026 23:30:27 +0400 Telegram հավելվածի ղեկավարությունը…

22 րոպե ago

Որևէ պարագայում կողմ չեմ քվեարկելու ալիևյան սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելուն․ Վանուշ Մանուչարյան

Որևէ պարագայում կողմ չեմ քվեարկելու ալիևյան սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելուն․ Վանուշ Մանուչարյան Sun, 29 Nov…

25 րոպե ago

Հայրենիքը, ազգային արժանապատվությունն ու ինքնիշխանությունը սակարկության առարկա չեն․ Ֆարմանյան

Հայրենիքը, ազգային արժանապատվությունն ու ինքնիշխանությունը սակարկության առարկա չեն․ Ֆարմանյան Sun, 29 Nov 2026 23:23:54 +0400…

28 րոպե ago

Թարմացված․ Կապան համայնքի ավագանու ընտրությունների արդյունքները

Թարմացված․ Կապան համայնքի ավագանու ընտրությունների արդյունքները Sun, 29 Nov 2026 23:19:33 +0400 Կապան համայնքի ավագանու…

33 րոպե ago

Որևէ դեպքում կողմ չեմ քվեարկելու․ Մամաիկան Ասլանյան

Որևէ դեպքում կողմ չեմ քվեարկելու․ Մամաիկան Ասլանյան Sun, 29 Nov 2026 23:14:00 +0400 Latest news…

38 րոպե ago