Չվերթնե՞ր են հետաձգվում
Sat, 28 Feb 2026 12:37:58 +0400

Այսօր Զվարթնոց միջազգային օդանավակայանի առցանց չվացուցակի տվյալները ցույց են տալիս, որ մի շարք միջազգային չվերթներ իրականացվում են ուշացումներով։
Ուշացումները վերաբերում են հատկապես Արաբական Միացյալ Էմիրություններ և Ռուսաստան ուղղություններին։ Ժամանակացույցից շեղումներ են արձանագրվել դեպի Աբու Դաբի և Դուբայ, ինչպես նաև Մոսկվա և Եկատերինբուրգ քաղաքներից իրականացվող թռիչքներում՝ ներառյալ նաև հակադարձ ուղղությունները։
Նախնական տեղեկությունների համաձայն՝ չվերթների ժամանակացույցի փոփոխությունները պայմանավորված են Իրանում ստեղծված իրավիճակով և դրա հետևանքով օդային երթուղիների վրա կիրառվող սահմանափակումներով, որոնք ազդում են տարածաշրջանային ավիահաղորդակցության վրա։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր