Բաքուն ու Պակիստանը մտահոգ են ․․․
Tue, 03 Mar 2026 14:00:04 +0400

Հեռախոսազրույց է տեղի ունեցել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի և Պակիստանի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Մոհամմադ Իսհաք Դարի միջև։
Նախարարները մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում դիտարկվող ռազմական սրացման և լարվածության աճի վերաբերյալ, գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Ընդգծվել է մարդասիրական իրավունքի պահպանման, քաղաքացիական բնակչության և քաղաքացիական օբյեկտների պաշտպանության, ինչպես նաև միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների հիման վրա հարցերի լուծման կարևորությունը՝ երկխոսության և դիվանագիտական միջոցներով։
Պակիստանյան կողմը տեղեկատվություն է տրամադրել Պակիստան-Աֆղանստան սահմանին տեղի ունեցած բախումների հետ կապված ստեղծված իրավիճակի վերաբերյալ։
Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են Ադրբեջանի և Պակիստանի միջև առկա ռազմավարական գործընկերության ներկա վիճակը և հետագա զարգացման հեռանկարները։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր