Հինգշաբթի , 5 Մարտի 2026

Գլխավոր դատախազությունը չի կարողանում ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանին կալանքի տանել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Գլխավոր դատախազությունը չի կարողանում ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանին կալանքի տանել։ «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Հակակոռուպցիոն վերաքննիչ դատարանը մերժել է Գլխավոր դատախազության բողոքը։

«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ՊԵԿ նախկին նախագահ, տնային կալանքի տակ գտնվող Վարդան Հարությունյանը 300 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել։ Վերջինիս նկատմամբ խափանման միջոց է ընտրվել վարչական վերահսկողությունն ու բացակայելու արգելքը։ Այս որոշումը դատախազությունը բողոքարկել էր, սակայն վերաքննիչը անփոփոխ է թողել որոշումը և, ըստ էության, մերժել է դատախազությանը։
Հիշեցնենք, որ Վարդան Հարությունյանը կալանավորվել էր 2025 թվականի օգոստոսի 8-ին՝ «Տաշիր» ընկերությունների խորհրդի նախագահ Սամվել Կարապետյանին ձերբակալելուց հետո, իսկ հոկտեմբերին կալանքը երկարաձգվել էր մեկ ամսով։ Նոյեմբերի 7-ին հայտնի դարձավ, որ նա բանտից տեղափոխվել է տուն և գտնվում է տնային կալանքի տակ։ Արդյունքում՝ տնային կալանքից ևս ազատվեց։
Վարդան Հարությունյանը մեղադրվում է ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու, հակամրցակցային գործունեության և փողերի լվացման մեջ, մինչդեռ մեղադրանքի հիմքում դրված հանգամանքներով քննություն արդեն իրականացվել է դեռևս յոթ տարի առաջ և հերքվել։ Մասնավորապես, քրեական գործը վերաբերում է «Նորֆոլկ Քոնսալթինգ» ընկերությանը, սակայն այս ընկերության հետ առնչության վերաբերյալ քրեական գործով 2018 թվականին քննություն է իրականացվել, և վարույթը կարճվել էր։
Վարդան Հարությունյանի պաշտպանական խումբը հայտարարել էր, որ կալանքի ակնհայտ անհամաչափ և ոչ իրավաչափ կիրառման վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանին հասցեագրված գանգատն արդեն իսկ մշակվել է և օրերս մուտքագրվելու է Եվրոպական դատարան»։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Վարդան Ղուկասյանի կալանքը երկարացվեց 2 ամսով

Վարդան Ղուկասյանի կալանքը երկարացվեց 2 ամսով Wed, 04 Mar 2026 16:18:01 +0400 Գյումրիի քաղաքապետ Վարդան …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով