Հինգշաբթի , 5 Մարտի 2026

Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է

Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է

Thu, 05 Mar 2026 12:25:22 +0400


Այսօր՝ մարտի 5-ին, ՀՀ առաջին պաշտպանության նախարար, Ազգային հերոս, սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է։ Նա կդառնար 67 տարեկան:

Նա իր ակտիվ գործունեությունն սկսել է 1988 թվականին Ղարաբաղյան շարժման ժամանակ, որի նպատակն էր Լեռնային Ղարաբաղի միացումը Հայաստանին: Եղել է Արցախյան ազատամարտի ամենաակտիվ զինվորական հրամանատարներից մեկը: Տարբեր պաշտոններում մասնակցել է ռազմական գործողությունների՝ մինչեւ 1994 թվականը, երբ կնքվեց «զինադադար», ու դե ֆակտո Արցախը ձեռք բերեց անկախություն:

Հետպատերազմյան տարիներին Սարգսյանը մնաց զինված ուժերում՝ դառնալով Հայաստանի պատմության հզոր քաղաքական գործիչներից մեկը:

Վազգեն Սարգսյանին շնորհվել է Հայաստանի ազգային հերոս եւ Արցախի ազգային հերոս բարձրագույն կոչումները:

«Երկրապահ» կամավորական միության անդամները այցելում են այժմ Եռաբլուր։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Արփինե Սարգսյանի գործունեության հետևանքներն անհետաձգելի են դարձնում նրա հրաժարականը

Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի աղմկահարույց սպանությունն առաջ է բերել մի շարք սուր հարցեր. Արփինե Սարգսյանի …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով