Տուժածներ կան. մանրամասներ Ջրառատի հրդեհից
Thu, 05 Mar 2026 12:38:32 +0400

Այսօր գիշերը հրդեհ է բռնկվել է Արմավիրի մարզի Ջրառատ գյուղի տներից մեկում։ Ահազանգը ստացվել է լուսադեմին՝ 04։00-ի սահմաններում։ Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Հրդեհը մարվել է շուրջ 2 ժամ անց։ Այրվել է տան մոտ 60 քմ հատվածը և ջերմատունը (մոտ 10 քմ):
Երկու տուժած հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր