Իրանում ամերիկյան կործանիչ է կործանվել
Thu, 05 Mar 2026 15:00:43 +0400

Ամերիկյան F-15 կործանիչ է կործանվել Իրանի արևմուտքում, հաղորդում է իսրայելական 14-րդ Ալիքը։
Միջադեպի մանրամասները, այդ թվում՝ կործանման հնարավոր պատճառները և օդաչուների ճակատագիրը, պարզվում են։
Հիշեցնենք՝ փետրվարի 28-ին ԱՄՆ-ն և Իսրայելը լայնածավալ ռազմական գործողություն սկսեցին Իրանի դեմ։
Մինչ այսօր շարունակվող հարվածների հետևանքով զոհվեց երկրի բարձրագույն ռազմական և քաղաքական ղեկավարությունը, այդ թվում՝ Գերագույն առաջնորդ Ալի Խամենեին։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր