ԵԱՏՄ-ն Հայաստանին հարկային արտոնություն է տվել
Thu, 05 Mar 2026 15:30:56 +0400

Եվրասիական Տնտեսական հանձնաժողովի խորհուրդը Հայաստանին տրամադրել է տարիֆային արտոնություն՝ 2026 թվականի համար մինչեւ 7,5 հազար տոննա խոշոր եղջերավոր անասունների միս ներկրելու համար։
Համաձայն պաշտոնական հաղորդագրության, ընդհանուր առմամբ՝ Եվրասիական Տնտեսական հանձնաժողովի խորհուրդը այս տարվա համար Միության անդամ երկրներին նշված տարիֆային արտոնությունը տրամադրել է նպատակային կերպով, որը ենթադրում է ներմուծվող արտադրանքի նշանակության հաստատում։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր