Ադրբեջանը փակել է Իրանի հետ սահմանը․ ի՞նչ կատարվում
Thu, 05 Mar 2026 19:52:00 +0400

րոշում է կայացվել դադարեցնել բեռնատարների երթևեկությունը Ադրբեջան-Իրան պետական սահմանով։ Այս մասին haqqin.az-ին տեղեկացրել է Ադրբեջանի նախարարների կաբինետը
Հիշեցնենք՝ Բաքվի իշխանությունները պնդում են, որ այսօր Իրանի Իսլամական Հանրապետությունից անօդաչու թռչող սարքերով հարձակումներ են իրականացվել Նախիջևանի Ինքնավար Հանրապետության վրա՝ թիրախավորելով քաղաքացիական ենթակառուցվածքները։
Ըստ ադրբեջանական կողմի, հարձակման են ենթարկվել Նախիջևանի միջազգային օդանավակայանը, դպրոցը և այլ օբյեկտներ, վիրավորվել են մի քանի քաղաքացիական անձինք, իսկ օդանավակայանի տերմինալի շենքը վնասվել է։
Հաշվի առնելով այս հարձակումներից առաջացած իրավիճակը, որոնք հակասում են միջազգային իրավունքի նորմերին և սկզբունքներին, նախարարների կաբինետը որոշել է ժամանակավորապես և ամբողջությամբ դադարեցնել բեռնատարների երթևեկությունը Ադրբեջան-Իրան պետական սահմանի բոլոր սահմանային անցակետերում (ներառյալ տարանցիկ բեռնափոխադրումները), ասվում է հայտարարության մեջ։
Հավելենք, որ Թեհրանը պաշտոնապես հերքել է իր տարածքից Նախիջևանի վրա ԱԹՍ-ներով գրոհը։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր