«Հրապարակ»․ Կանանց տոնի առթիվ տղամարդիկ էլ են պարգևավճար ստացել

«Հրապարակ»․ Կանանց տոնի առթիվ տղամարդիկ էլ են պարգևավճար ստացել

Sat, 07 Mar 2026 08:05:00 +0400


Պետական գերատեսչություններում, ինչպեսեւ սպասվում էր, կանանց տոնի առթիվ պարգեւավճարներ են բաժանվել, սակայն մեզ ասացին, որ որոշ գերատեսչություններում նաեւ տղամարդիկ են օրերս պրեմիա ստացել, եւ այս փաստը համակարգում անեկդոտների առիթ է դարձել, թե նախընտրական տարում կանանց տոնի առթիվ պարգեւատրում են ոչ միայն կանանց, այլեւ՝ տղամարդկանց։ Որոշ գերատեսչություններից փորձեցինք ճշտել տեղեկությունը, մեզ վստահեցրին, որ եթե անգամ նման դեպքեր են եղել, ապա ամենամսյա պարգեւատրումների ֆոնդից պարգեւատրվել են միայն «արժանի» աշխատակիցները։ Նշենք, որ տարբեր գերատեսչություններում պարգեւատրման չափը տարբեր է, օրինակ՝ ԱԺ-ում 70 հազար դրամի չափով են պարգեւատրվել, իսկ, օրինակ, մարզպետարաններում աշխատող կանանց 15 հազար դրամ են տվել։ Ընդ որում, որոշ մարզպետարաններում` տարբեր բաժիններում տարբեր է եղել կանանց տոնի առիթով տրված հավելավճարը: Դե, միլիոնների հասնող պարգեւավճարներ մեզանում միայն ՔՊ-ական վերնախավն է ստանում, շարքային մարդիկ կարող են նաեւ 10-15 հազարով բավարարվել:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Երբ հարևանդ սգում է՝ պարզապես մա՛րդ եղիր

Երբ հարևանդ սգում է՝ պարզապես մա՛րդ եղիր Thu, 05 Mar 2026 14:45:54 +0400 Երեկ անցնում …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով