Հանուն ինչի է Փաշինյանը նման հուսահատ քայլերով փորձում վերընտրվել

Հանուն ինչի է Փաշինյանը նման հուսահատ քայլերով փորձում վերընտրվել

Sat, 07 Mar 2026 16:15:03 +0400


Իհարկե, մարդիկ կուկուռուզ ու պեռաշկի, անգամ երբեմն սուջուխ էլ են ուտում, բայց կիրթ մարդիկ իրենց ուտելու պրոցեսը չեն նկարում` գցում համացանց:

Մարդիկ երբեմն նաև տարեց մարդկանց են օգնում փողոցն անցնել, կամ կանանց ծանր պայուսակն են օգնում տեղափոխել, բայց մտքներով չի անցնում, որ այդ տարրական մարդկային քայլը կարելի է տեղադրել ֆեյսբուքում ու ցույց տալ, թե ինչքան «լավն» են իրենք:

Այս իշխանությունը նախորդ` 2021-ին, ընտրողներին «ֆռռացնելով» վերընտրվեց` խոստանալով Շուշիի ու Հադրութի դեօկուպացիա, բոլոր սխալների ուղղում: Իբր գիտակցել է իր վրիպումները` պատրաստ է երկիրը հանել այն վիճակից, որի մեջ ինքն է գցել:
Հիմա` 2026-ին այլևս անվտանգության, սահմանների, Արցախի թեման մոռացել է, հույսը դրել էժան տրյուկներով մարդկանց մոլորեցնելու վրա: Իբրև թե պեռաշկին ու սուջուխը վկայում են, որ Հայաստանն անվտանգ է, իրենք էլ անվրդով ուտում, խմում, հռհռում են: Թեև ընդամենը մի քանի օր առաջ Արման Թաթոյանը փաստեր հրապարակեց, որ սահմանին էլի թշնամին առաջ է եկել, իսկ Ալիևն էլ կրկին հայերին նվաստացնող հայտարարություն արեց (ու՞ր ա էն վոյաժների սիրահար դաշնակահարը` մի հատ էլ շնորհակալություն հայտնի Ալիևին):

Այս ամենն իրականում շատ նման է 44 օրյա պատերազմի օրերի խաբկանքին` երբ ամբողջ ուժով լռեցրին լրատվամիջոցներին և ճշմարտությունը փոխանցող մարդկանց, փափուկ բարձ դրին բոլորի գլխի տակ, թե` հաղթում ենք և մինչև վերջին օրը հավատացնում էին` մարտերը շարունակվում են, Շուշին հանձնված չի, իսկ Գերագույն գլխավոր հրամանատարը` հոկտեմբերի 5-ին դիմում էր տղամարդկանց` կոչ անելով տնից կասկա, բրոնեժիլետ վերցնել ու գնալ…զոհվելու: Արթնացանք նոյեմբերի 9-ի շոկից…
Իսկ եթե սուջուխ-պեռաշկի-սրտիկ կադրերի իմաստն այն է, որ ցույց տան, թե ձեր պես պարզ, հասարակ, աշխատավարձով ապրող ժողովուրդ ենք` ավտոբուսով ենք տեղ գնում, 200 դրամանոց կուկուռուզով սնվում…դա նշանակում է մարդկանց հիմարի տեղ դնել, օգտվել նրանց անգրագիտությունից ու պարզունակությունից: Դրա արդյունքում հասարակության մտածող, գրագետ հատվածը միայն նողկանքով է լցվելու նման էժան մանիպուլյացիաներ կիրառող իշխանության ու նրա ընտրողի նկատմամբ: Պատերազմ է հայտարարելու ՔՊ-ին ու նրա տկարամիտ, հեշտ խաբվող ընտրողին, դադարելու է լինել այս պետության քաղաքացին:

Անկեղծ` ինձ պարզ չէ, թե հանուն ինչի է Փաշինյանը նման հուսահատ քայլերով փորձում վերընտրվել. եթե երազանքդ կուկուռուզ ուտելն է, և եթե անգամ ընտանիքդ կողքիդ չի, եթե ընդամենը մի ավտոբուս զինակից է մնացել կողքիդ ու 2026-ին գրեթե ոչ մի նոր դեմք չի հայտնվել ձեր ցուցակում, ինչի՞դ է պետք նման ստոր, անիմաստ, խաբեությամբ ձեռք բերված հաղթանակն ու երերուն իշխանությունը:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Փաշինյանը դժգոհեց՝ Աշտարակում ուր շրջում է նույն մարդիկ են

Փաշինյանը դժգոհեց՝ Աշտարակում ուր շրջում է նույն մարդիկ են Sat, 07 Mar 2026 11:09:11 +0400 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով