Նարեկը պատվով լրացնում է Սամվել Կարապետյանի բացը
Fri, 13 Mar 2026 14:45:10 +0400

Բավականին հստակ տեխնոլոգիայով է աշխատում Նարեկ Կարապետյանը։ Մինչ Փաշինյանը փրփուրը բերանին քաղաքական կոմբինացիաներ է անում՝ սևացնելով ամեն ինչ, ստեղծելով դժոխք ու խառնաշփոթ, Նարեկը տնտեսության զարգացման, կառավարման մեխանիզմների և համակարգային լուծումներից է խոսում։ Փաշինյանը քաղաքական պայքարը վարում է հնարովի տեսարանների, ստի, մանիպուլյացիաների, պոպուլիզմի, սուր հակադրությունների, վախ սերմանելու տեխնոլոգիայով։ Սա քաղաքական տեխնոլոգիայի այն տեսակն է, որը նպատակ ունի արագ մոբիլիզացնել լսարանը՝ ստեղծելով քաղաքական խառնաշփոթ։ Այդպես նա արեց 2018-ին։ Թիվ, երբ մարդիկ լսելուց անգամ, խփում են իրենց գլխին։
Նարեկ Կարապետյանը խառնաշփոթի ժամանակ կարողանում է իրեն հանգիստ պահել։ Սա՛ է իրական հանգստությունը՝ երբ քաոսի մեջ կարողանում ես ինքդ քեզ վերահսկել և կենտրոնանալ իրական լուծումների վրա։ Իհարկե, դժվար է Նարեկի համար, որովհետև նա պիտի կարողանա լրացնել Սամվել Կարապետյանի բացը։ Ու ասեմ ՝ գուցե շատերի համար դժվար էր պատկերացնել, որ Նարեկ Կարապետյանը կարող է լրացնել Սամվել Կարապետյանի բացը։ Բայց նա դա պատվով արեց։ Քաղաքական փորձը ցույց է տալիս, որ էմոցիոնալ մոբիլիզացիան կարճաժամկետում կարող է արագ արդյունք տալ, բայց երկարատև գործընթացներում առավել կայուն է աշխատում այն մոդելը, որը հիմնված է հանգիստ, հաշվարկված և հետևողական աշխատանքի վրա։ Երկար ճանապարհը հաղթահարում են նրանք, ովքեր քաղաքական գործընթացները կառավարում են սառնասրտորեն և համակարգային տրամաբանությամբ, ոչ թե հուզական ալիքների վրա։
Եվ հենց այստեղ է երևում, թե ով է պատրաստ երկար ճանապարհ անցնելու։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր