Երեքշաբթի , 17 Մարտի 2026

Կիեւին մատակարարումները կատարվում են խափանումներով

Կիեւին մատակարարումները կատարվում են խափանումներով

Fri, 13 Mar 2026 19:30:39 +0400


Միացյալ Նահանգները առաջիկայում առաջնահերթ ուշադրություն են դարձնելու Մերձավոր Արեւելյան էսկալացիային։ Դա նշանակում է, որ Ուկրաինական հակամարտությունը հայտնվելու է երկրորդ պլանում, ինչն արդեն իսկ իր հետեւանքներն ունենում է, քանի որ ռազմական մատակարարումները Կիեւին կատարվում են խափանումներով։ Այս մասին հայտնում է Politico պարբերականը։

Հոդվածում նշվում է, որ ամերիկյան ռազմական ոլորտին իրազեկ աղբյուրներից մեկը պարբերականին հայտնել է, որ ներկայիս իրավիճակում Կիեւն իհարկե կտուժի։ Ընդ որում՝ Վաշինգտոնի ուշադրությունը Մերձավոր Արեւելքի վրա կենտրոնացած կլինի մի քանի ամիս շարունակ, կամ գուցե՝ ավելին։ Բացի այդ, Իրանական ներկայիս հակամարտության պատճառով, որոշ սպառազինությունների գները աճել են կրկնակի անգամ։ Հիշեցնենք, որ Bloomberg-ը հայտնել էր, որ Մերձավոր Արեւելյան այժմյան էսկալացիայի պատճառով ամերիկյան Patriot համակարգերի «որսացող հրթիռները» ծախսվում են շատ արագ եւ Ուկրաինան կարող է հայտնվել ՀՕՊ առումով խիստ խոցելի վիճակում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Անվճար ինտերնետ, զանգեր և SMS ռոումինգում Մերձավոր Արևելքի մի շարք երկրներում

Անվճար ինտերնետ, զանգեր և SMS ռոումինգում Մերձավոր Արևելքի մի շարք երկրներում Tue, 03 Mar 2026 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով