Պայթյուն է որոտացել հրեական դպրոցում
Sat, 14 Mar 2026 17:30:23 +0400

Պայթյուն է որոտացել Նիդերլանդների մայարքաղաք Ամստերդամի հրեական դպրոցում։ Այս մասին հայտնում է AD News լրատվական գործակալությունը։ Դեպքը տեղի է ունեցել մարտի 13-ի լույս 14-ի գիշերը։ Ոստիկանությունն ու հրշետները օպերատիվ կերպով ժամանել են դեպքի վայր։ Քաղաքի ղեկավար Ֆեմկե Հալսեմիի փոխանցմամբ՝ պայթյունի պատճառած վնասը դեռեւս գնահատվում է փոքր։ Նա նաեւ նշել է, որ կատարվածն իրավապահների գնահատմամբ՝ կանխամատված հանցավոր գործողություն է եղել՝ հարձակում տեղի հրեական համայնքի դեմ։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր