Երկուշաբթի , 23 Մարտի 2026

Երբ մրցակցին չկարողանա «նախկին» ասելով վարկաբեկել, կասի՝ նիկոլական է

Երբ մրցակցին չկարողանա «նախկին» ասելով վարկաբեկել, կասի՝ նիկոլական է

Thu, 19 Mar 2026 16:45:12 +0400


Ում հանդիպում, նույն բանն է հարցնում՝ հիմա մենք ու՞մ ընտրենք։ Փաշինյանին, բնական է, չեն ուզում ընտրել, բայց ու՞մ ընտրեն, որ Փաշինյան չլինի։ Նման բան չի եղել։ Երբ մարդը ահավոր դժգոհ լինելով գործող իշխանությունից, հիասթափված լինի նրանից, բայց դժվարանա թեկնածուների մեջ ընտրել մեկին։

Սա կոչվում է ոչ թե «քաղաքական ընտրություն», այլ ընտրության ճգնաժամ։ Տարիներով Նիկոլ Փաշինյան-ը դաշտը կառուցել է մեկ հակադրության վրա՝ նա և «նախկինները»։ Արդյունքում մարդկանց գլխում ձևավորվել է ոչ թե ընտրություն, այլ դիլեմա՝ երկու անցանկալի տարբերակների միջև։

Ու դժվար չէ կռահել, որ երբ հայտնվում է նոր ուժ՝ թող դա լինի Սամվել Կարապետյանը, իշխանությունը նրան շատ արագ փորձում է տեղավորել նույն հին շրջանակում․ «նախկինների մարդ է», «սրա կողմն է», «նրա պրոյեկտն է»։ Զուր չէ, որ հանրության մեջ արդեն կիսահեգնական միտք է պտտվում՝ եթե նույնիսկ Հիսուսն իջնի երկիր, նրան էլ կկապեն նախկինների հետ։ Այսինքն՝ նոր խաղացողին պարզապես չեն թողնում նոր մնալ։ Նրան անմիջապես դարձնում են «հինը»։ Սա ամենավտանգավոր փուլն է։ Որովհետև եթե չես վստահում գործողին, բայց նաև չես վստահում այլընտրանքին, ապա սկսում ես չընտրել։ Սա արդեն քաղաքական չէ։ Հոգեբանական փակուղի է։ Իշխանությունը գործում է պարզ, բայց արդյունավետ տեխնոլոգիայով․ եթե չես կարող մրցակցին հաղթել գաղափարներով,
նրան կապում ես նախկինի հետ, որն արդեն վարկաբեկել ես։ Արդյունքում մարդը նույնիսկ չի խորանում՝ արդյո՞ք այդ կապը իրական է, թե ոչ։ Բավարար է, որ «կասկած» առաջանա։

Ու հենց այդ կասկածն է կաթվածահար անում ընտրողին։ Ժողովուրդը մնում է քաղաքական «ոչ մեկի» վիճակում։ Սա հենց այն զանգվածն է, որը չի մասնակցում ընտրություններին։ Նրանք գործողին մերժում են, բայց նորին չեն հավատում։
Ու այստեղ է խաղի ամենահետաքրքիր հատվածը։

Նիկոլ Փաշինյանը նույն մեխանիզմով փորձում է աշխատել նաև Սամվել Կարապետյանի դեպքում՝ կապել նրան «նախկինների» հետ։

Առաջին պտուղներն արդեն երևում են՝
«նախկիններից շատերը միացել են նրան», «այսինչ ուժերը կանգնած են նրա հետևում» և նմանատիպ թեզերի շրջանառություն։
Սրանով լուծվում է երկու խնդիր․ մեկը՝ հիասթափեցնել նորից, մյուսը՝ ընտրողին մտցնել կոգնիտիվ փակուղի։ Այդ փակուղում մարդը դառնում է՝ անտարբեր, դժգոհ, կասկածամիտ ու ամենակարևորը՝ չի ուզում մասնակցել ընտրությանը։

Բայց սա դեռ ամբողջը չէ։
Փաշինյանը ունի նաև պահուստային տարբերակ։
Եթե մրցակցին չկարողանա «նախկին» ասելով վարկաբեկել, կասի՝ «նիկոլական է»։

Եվ սա, որքան էլ հեգնական հնչի, նույնքան աշխատող գործիք է։ Որովհետև նա շատ լավ գիտի, թե հանրային ընկալման մեջ
ինչ է նշանակում «նիկոլական» լինել։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Փաշինյանը երեխայի ներկայությամբ էր բղավում և մատ թափ տալիս արցախցի կնոջ վրա

Փաշինյանը երեխայի ներկայությամբ էր բղավում և մատ թափ տալիս արցախցի կնոջ վրա Sun, 22 Mar …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով