«Հրապարակ»․ Վոյաժները նյարդայնացնում են նաև «ուրախ ավտոբուսի» ուղևորներին
Tue, 24 Mar 2026 08:05:16 +0400

ՔՊ «ուրախ ավտոբուսի» վոյաժները, պարզվում է, ազդում են անգամ որոշ ՔՊ-ականների նյարդերի վրա։ Նույնիսկ նրանց, ովքեր այդ ավտոբուսի ուղեւորներ են: Մեզ բողոքեցին, որ իրենք ընդամենը որպես ֆոն, բուտաֆորիա են ծառայում Փաշինյանի համար, նա գրեթե միայնակ է տանում քարոզարշավը, ինքն է որոշում՝ ում իր մոտ կանգնեցնի, նստեցնի, կանչի եւ այլն։ Շատերը հեռվից հետեւում են նրա՝ քաղաքացիների հետ հանդիպումներին, երբեմն անգամ ավտոբուսից չեն իջնում։ Ժամանակին սուպերլիդերությունը մերժող առաջնորդը միապետ է դարձել, որը գնահատում է այն նազիր-վեզիրներին, ովքեր առավել ջանասիրաբար են կատարում ուսապարկի դերը եւ իր հրահանգները:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր