Երեքշաբթի , 24 Մարտի 2026

Աշխարհին սպառնում է պատմության խոշորագույն նավթային ճգնաժամը

Աշխարհին սպառնում է պատմության խոշորագույն նավթային ճգնաժամը

Tue, 24 Mar 2026 18:00:07 +0400


Goldman Sachs-ի գնահատմամբ՝ ընթացիկ տարում եվրոպական Brent տեսակի նավթի գինը Համաշխարհային շուկայում կթանկանա, կազմելով 77-ից մինչեւ 85 դոլար՝ մեկ բարելի դիմաց։ Ամերիկյան ներդրումային բանկը փոփոխել է իր գնահատումը՝ քանի որ կարծում է, որ Մերձավոր Արեւելքում իրավիճակի ներկայիս էսկալացիայի պատճառով առաջացած նավթային եւ առհասարակ՝ էներգետիկ ճգնաժամը ամենախոշորն է պատմության մեջ։ Ամերիկյան WTI տեսակի նավթի գինը մեկ բարելի դիմաց կթանկանա՝ 72 դոլարից դառնալով 79 դոլարի։ Բանկի վերլուծաբանները հիմք են ընդունել այն, որ Հորմուզի նեղուցով էներգակիրների մատակարարումը եւս վեց շաբաթ կկատարվի սովորական կամ բնականոն թողունակության 5 տոկոսի չափով։

Ըստ այդմ, համախառն կարուստները կկազմեն ոչ պակաս, քան 800 միլիոն բարել։ Վերլուծաբանները նաեւ զգուշացնում են, որ Մերձավոր Արեւելքից արդյունահանվող նավթի կորուստները կարող են ավելանալ՝ օրական 11 միլիոն բարելից հասնելով 17 միլիոն բարելի։ Այս ֆոնին՝ մռայլ կանխատեսումներ են հնչել նաեւ Միջազգային էներգետիկ գործակալությունից։ Այստեղ հայտարարել են, որ Իրանի դեմ ամերիկա-իսրայելական տանդեմի կողմից իրականացվող ռազմական օպերացիան կարող է բերել պատմության խոշորագույն էներգետիկ ճգնաժամի։ 1970-ականների նավթային ճգնաժամի ժամանակ աշխարհն օրական կորցնում էր 5 միլիոն բարել նավթ, այսօր՝ երկու անգամ ավելի շատ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Խնդիրն այլ է` շանտաժին տրվե՞լ, թե՞ չտրվել

Խնդիրն այլ է` շանտաժին տրվե՞լ, թե՞ չտրվել Mon, 23 Mar 2026 23:39:20 +0400 Իմ կրտսեր …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով