Չորեքշաբթի , 1 Ապրիլի 2026

60 մլն ԱՄՆ դոլար․ Ամերիաբանկը միացել է ՀՀ-ում Firebird-ի արհեստական բանականության տվյալների կենտրոնի կառուցման ֆինանսավորմանը

60 մլն ԱՄՆ դոլար․ Ամերիաբանկը միացել է ՀՀ-ում Firebird-ի արհեստական բանականության տվյալների կենտրոնի կառուցման ֆինանսավորմանը

Thu, 26 Mar 2026 09:29:01 +0400


Ամերիաբանկը 60 մլն ԱՄՆ դոլարի ֆինանսավորում է տրամադրել Firebird AI ընկերության կողմից արհեստական բանականության տվյալների կենտրոնի կառուցման նախագծին՝ մեկնարկելով ՀՀ տնտեսության համար կարևորագույն նախագծի ֆինանսավորման գործընթացը։ Firebird, NVIDIA և Dell Technologies ընկերությունների, ինչպես նաև Հայաստանի կառավարության համագործակցության արդյունքում կառուցվող տվյալների կենտրոնը դառնալու է տարածաշրջանում ամենահզորը։ Այն հնարավորություն կտա գիտահետազոտական հաստատություններին, տեխնոլոգիական ընկերություններին և ձեռնարկություններին մեծ ծավալով գործարկելու ժամանակակից ԱԲ տեխնոլոգիաները՝ ամրապնդելով Հայաստանի առաջատար դիրքերը աշխարհի տեխնոլոգիական քարտեզում։ Ամերիաբանկը շարունակում է մնալ Հայաստանի ամենախոշոր կորպորատիվ ֆինանսավորողը՝ առաջարկելով անհատական ֆինանսական լուծումներ Հայաստանում գործող տեղական և միջազգային ընկերություններին։ Բանկի կորպորատիվ պարտավորությունների պորտֆելը՝ ներառյալ լիզինգը և ֆակտորինգը, գերազանցում է 1 տրիլիոն դրամը, ինչն աննախադեպ ցուցանիշ է Հայաստանի բանկային համակարգում: Ամերիաբանկի մասին Ամերիաբանկը ֆինանսական և տեխնոլոգիական առաջատար հաստատություն է, ՀՀ տնտեսական ոլորտի նշանակալի դերակատարներից մեկը: Թվային փոխակերպման ռազմավարության ներքո բանկը ներդնում և շարունակաբար կատարելագործում է շուկայում եզակի պրոդուկտներ, ծառայություններ և նորարարական հարթակներ, որոնք միտված են բավարարելու մարդկանց ֆինանսական և ոչ ֆինանսական կարիքները։ Ամերիաբանկը, որպես դինամիկ զարգացող ֆինթեք միջավայր, առաջարկում է կյանքի որակը բարելավող ամբողջական լուծումներ: Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Սփյուռքը Հայաստանի ոչ թե հակառակորդը, այլ առավելությունն է

Սփյուռքը Հայաստանի ոչ թե հակառակորդը, այլ առավելությունն է Tue, 31 Mar 2026 19:45:44 +0400 Արագ …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով