Ո՞նց անենք, որ այդպես լինի
Thu, 26 Mar 2026 12:22:59 +0400

Ազգային ժողովում տեղի ունեցած քննարկման ընթացքում բարձրացվեց Կոռուպցիայի կանխարգելման համակարգի անկախության և արդյունավետության հարցը։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը, դիմելով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թեկնածու Եփրեմ Կարապետյանին, հետաքրքրվեց, թե ինչ քայլերով կարելի է ապահովել կառույցի անաչառությունը:
«Կուզեմ իմանալ ձեր տեսլականը. ո՞նց անենք, որ Կոռուպցիայի կանխարգելման համակարգը անկաշկանդվածությամբ առաջնորդվի և իրապես սպասարկի ոչ թե այս կամ այն իշխանության եկած մարդկանց շահերը կամ անուշադրության մատնի կոնկրետ խնդիրները, այլ իրապես այդ կառույցը խնդիր ունենա անկաշկանդ և անաչառ գործելու:
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թեկնածու Եփրեմ Կարապետյանը նշեց, թե հանձնաժողովը այս պահին էլ է անկաշկանդ գործում:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր