ԵՄ-ն հերթական ֆինանսական հատկացումն է կատարել
Mon, 30 Mar 2026 23:30:59 +0400

Եվրահանձնաժողովը ընդունել է Ուկրաինային ռազմական մատակարարումներ կատարելու եւ այդ երկրի ռազմական արդյունաբերական համակարգը զարգացնելու համար նախատեսված 1,5 միլիարդ եվրոյի հատկացման ծրագիրը։ Այս մասին հայտնում է Եվրահանձնաժողովի Մամուլի ծառայությունը։
Նշված գումարի 700 միլիոն եվրոն կուղղվի ԱԹՍ-ների եւ հրթիռների դեմ պայքարի համակարգերի ձեռքբերմանը։ 260 միլիոնը կուղղվի Ուկրաինայի ռազմական արդյունաբերության արդիականացմանը։ Ծրագիրը կսկսեն իրականացնել մարտի 31-ից։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր