Երեքշաբթի , 31 Մարտի 2026

Պատկերացնո՞ւմ եք…

Պատկերացնո՞ւմ եք…

Tue, 31 Mar 2026 18:18:06 +0400


Պատկերացնո՞ւմ եք՝ իր ողջ գիտակից կյանքը կեղծիքի վրա կառուցած անձը ցինիկ սուտ է որակում խաղաղության վերաբերյալ նախկինների պնդումը:

Նախ, ներկայացնենք իրեն: Որպես թերթի խմբագիր հրապարակած բազմաթիվ կեղծ լուրերի «պսակը» Միքայել Մինասյանի նոր ծնված զավակի ադամանդակուռ ոսկե ծծակի մասին էր: Երևի դա վերջին հարվածն էր, որից հետո Մինասյանը պայմանավորվել է թերթի չվաճառված ողջ խմբաքանակը գնելու մասին: Ու ինքն էլ գլուխ էր գովում, որ իրենցը լավագույն վաճառվող թերթն է:

Այնինչ, ինչպես հետագայում իմացվեց, դա կեղծիք էր: Որպես ընդդիմադիր պատգամավոր ԱԺ դահլիճն անընդհատ լցնում էր օդից խախված լուրերի հեղեղով` կեղծ լուրեր էր գեներացնում ու դրանց հիման վրա կառուցում իր ելույթները:

2018-ին իշխանության եկավ այդ պահին շարքերում գոյություն չունեցող ոստիկան Աշոտի կեղծ տատի և 2016-ին զոհված հերոս Աբաջյանի կեղծ պապի ելույթները բեմադրելով: Ու իր վարչապետության ողջ ժամանակաշրջանում զբաղված է կեղծիք շաղ տալով:

44-օրյա պատերազմի խայտառակ պարտությունից ու հատկապես հայկական Ղարաբաղն ադրբեջանական տարածք հայտարարելուց կեղծիքը կենտրոնացավ այդ ուղղությամբ: Այն է՝ նախկինների կողմից էր Արցախը հանձնվել թշնամուն: Չնայած ինչպե՞ս էր հանձնվել՝ եթե Երևանում բնակվող, արցախցի իր ենթական այնտեղ հարսանիք էր անում, ու ինքն էլ մասնակցում էր դրան:

Կամ եթե Ստեփանակերտի բազմամարդ միտինգին գոռում էր, թե «Արցախը Հայաստան է և վերջ»: Եվ կամ Արցախի նախագահին մարզպետ էր կոչում:

Ինչևէ, Արցախի հետ կապված նրա ողջ խոսույթը 2021 թվականի սկզբից մինչև այսօր կեղծիք է, բացարձակ կեղծիք: Ինչ մնում է մինչ այդ՝ Արցախի՝ Հայաստանի մաս լինելու հանգամանքին, դա իր շնորհիվ չէր: Ինքն օգտվում էր նախկինների հաղթանակների պտուղներից: Ճիշտ այնպես, ինչպես անխնա քննադատելով ՀՀ երրորդ նախագահի համար մշակված՝ կառավարման սուպերվարչապետական մոդելը, այն հասցրեց ծայրահեղության: Երկրում հաստատեց միապետություն ու իրեն էլ, Պապ թագավորի վերածվելու անիրական երազանքով, չթագադրված միապետի:

Արցախի հարցը փակելով՝ անցել է խաղաղության խնդրին: Նախկիների օրոք խաղաղության առկայության մասին պնդումը ցինիկ սուտ է բնորոշել մեկը, ով, նախ, կեղծիքի մարմնացում է: Երկրորդ, բացարձակ չի գիտակցում միջազգային հարաբերությունների բնույթը: Այն էլ այնպիսի ժամանակաշրջանում, ինչպիսին Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո հաստատված աշխարհակարգի վերացումն է: Ու նոր աշխարհակարգի ձևավորման բարդ ժամանակաշրջանը: Որի ընթացքում պետությունների ադեկվատ ղեկավարները շահում են՝ արևելքից թշնամին մեզ օրինակ, իսկ իր նման ոչ ադեկվատները կորցնում: Գլուխը քարը՝ եթե կորուստը լիներ միայն անձնական: Սակայն այն անձնական չէ, այն հայաստանյան է, դեռ ավելին՝ այն համահայկական է: Ինչ մնում է նախորդ տարիների խաղաղության ժամանակաշրջանում եղած զոհերին ու վիրավորներին, ապա միայն ոչ ադեկվատը կարող էր նման համեմատություն անել՝ 2020-ին ունենալով բազմահազար զոհեր ու դրանց կրկնակի, եռակի չափով՝ վիրավորներ:

Ինչ մնում է իր վկայակոչած՝ նախկինների օրոք պատերազմի հետաձգման հանգամանքին, ապա դա կրկին գալիս է վերափոխվող աշխարհի բնույթը չգիտակցելուց: Մեր տարածաշրջանում գտնվող պետության ղեկավարը պետք է պատրաստ լինի նման մարտահրավերներին: Կամ էլ չպետք է մտնի այդ բեռան ու պատասխանատվության տակ: Որովհետև մենք չենք բնակվում Կենտրոնական Եվրոպայում, որպեսզի մեր միակ լուրջ խնդիրն առնչվի միգրանտներին: Ու եթե այդ բանը չի գիտակցվում պետության ղեկավարի կողմից, ապա վերջինս ոչ մի բարոյական իրավունք չունի մնալու այդ պաշտոնին: Որովհետև դրա լուծումն ինքը կտեսնի ոչ թե բանակի հզորացման մեջ, այլ դա համարելով անվտանգային տասներորդական գործոն, ծնկաչոք խաղաղություն կմուրա թշնամուց: Ում նպատակը ոչ թե խաղաղություն հաստատելն էլ, այլ հայույությանն այս տարածքից՝ իր հայերնիքի վերջին կտորից, հեռացնելը:
Եվ վերջապես, իր անհեթեթ բնորոշմամբ, «պատերազմի հետաձգման» ժամանակաշրջանում խաղաղություն է տիրել: Ու դրա համար ոչ մի գին էլ չենք վճարել, ընդհակառակը, զարգացել է երկրի տնտեսությունը: Ինչի շնորհիվ էլ աստիճանաբար աճել է բարեկեցության մակարդակը: Եվ ոչ թե ռուս-ուկրաինական պատերազմով պայմանավորված՝ վերարտահանման շնորհիվ է զարգացել տնտեսությունը: Եվ ոչ էլ հարցականի տակ է դրվել Հայաստանի անկախությունն ու պետականությունը, ինչպես այսօր է, այլ 2016-ի քառօրյայով թշնամուն ստիպել ենք դիմել Մոսկվա, որպեսզի չունենար շատ ավելի մեծ տարածքային կորուստներ: Այն, ինչը զրոյացվել է իր դավաճանական և/կամ ապաշնորհ վարչապետությամբ: Իսկ այսօրվա մեր խաղաղությունը կապիտուլյանտական խաղաղություն է, որը չէր ցանկանա ունենալ որ մի պետության ոչ մի ադեկվատ ղեկավար:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Պետական ողջ ապարատը գործի է դրվել ոչ պետության համար

Պետական ողջ ապարատը գործի է դրվել ոչ պետության համար Tue, 31 Mar 2026 10:53:46 +0400 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով