Չորեքշաբթի , 1 Ապրիլի 2026

Փաշինյանին հրավիրում եմ մոսկովյան հեծանվավազքին․ «տաղանդը» նկատե՞լ են

Փաշինյանին հրավիրում եմ մոսկովյան հեծանվավազքին․ «տաղանդը» նկատե՞լ են

Wed, 01 Apr 2026 12:16:13 +0400


«Cyclingrace» հեծանվավազքի կազմակերպիչներն ուրախ կլինեն հրավիրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին «Սադովոյե կոլցո» հեծանվավազքին, որը տեղի կունենա Մոսկվայում՝ մայիսի վերջին։

Այս մասին նրանք հայտնել են ՌԻԱ Նովոստիին։

«Ուրախ կլինենք ՀՀ վարչապետին հրավիրել Մոսկվա մայիսի վերջին և մասնակցել մեր գլխավոր միջոցառմանը՝ «Սադովոյե կոլցո» հեծանվավազքին, որը միջազգային կարգավիճակ ունի», – նշել են կազմակերպիչները։

Ընկերությունը նաև հայտնել է, որ ՌԴ մայրաքաղաք հեծանվավազքին մասնակցելու համար կժամանեն հեծանվորդներ նախկին ԽՍՀՄ և այլ երկրներից։ Մրցավազքը երկար և հարուստ պատմություն ունի, այն չի չեղարկվել նույնիսկ Հայրենական մեծ պատերազմի ժամանակ։

Հիշեցնենք, որ 2025 թվականի դեկտեմբերին Մոսկվա կատարած այցի ժամանակ վարչապետը հեծանիվով շրջել էր Մոսկվայի կենտրոնում։

Հավելենք նաև, որ Նիկոլ Փաշինյանն այսօր աշխատանքային այցով կլինի Մոսկվայում, որտեղ կկայանան նրա բանակցությունները ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Բաց նամակ Նիկոլ Փաշինյանին աշակերտներից ու Դավիթի եւ Միքայելի հարազատներից

Բաց նամակ Նիկոլ Փաշինյանին աշակերտներից ու Դավիթի եւ Միքայելի հարազատներից Tue, 31 Mar 2026 13:02:39 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով