Չորեքշաբթի , 8 Ապրիլի 2026

Թրամփի ջղաձիգ արձագանքը՝ Իրանի «հաղթանակի» մասին

Թրամփի ջղաձիգ արձագանքը՝ Իրանի «հաղթանակի» մասին

Wed, 08 Apr 2026 12:30:09 +0400


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեղադրել է CNN-ին Իրանի կառավարության «կեղծ հաղթանակի» մասին պնդում տարածելու մեջ։ Նա քննադատել է ամերիկյան մեդիահսկային՝ պնդելով, որ ԱՄՆ-ի կողմից Իրանի «10 կետանոց ծրագիրը» ճանաչելու լուրը խարդախ լրատվամիջոցների արդյունք է։

Truth Social-ում արված հայտարարության մեջ Թրամփը CNN-ի կողմից տարածված տեղեկատվությունը որակել է լիովին «կեղծ»։

Նախագահի խոսքով՝ հեռուստաալիքը գիտակցաբար օգտագործել է կասկածելի տվյալներ, որոնց սկզբնաղբյուրը Նիգերիայից կեղծ լրատվական կայքն էր։ Թրամփը շեշտել է, որ Թեհրանի իրական դիրքորոշումը հրապարակվել է իր հարթակում՝ Truth Social-ում, և որ լրագրողների գործողությունները այժմ հետաքննվում են։

«Իշխանությունները հետաքննում են, թե արդյո՞ք CNN World-ի կողմից այս կեղծ հայտարարությունը տարածելիս հանցագործություն է կատարվել, թե՞ դա հիվանդ, ինքնաքննադատ անհատի աշխատանք է եղել։ CNN-ին հանձնարարվում է անհապաղ հետ վերցնել այս հայտարարությունը և ներողություն խնդրել իրեն բնորոշ սարսափելի «լուսաբանման» համար։ Հետաքննության արդյունքները շուտով կհայտարարվեն», – զայրացած նշել է Թրամփը։

Հատկանշական է, որ Իրանը պաշտոնապես ևս հայտարարել է, որ Թեհրանը հաղթել է ԱՄՆ-ի հետ հակամարտությունում, քանի որ Թրամփի վարչակազմն ընդունել է ԻԻՀ ներկայացրած 10 կետից բաղկացած ծրագիրը։ Այդ մասին հատուկ հայտարարություն է տարածել ԻԻՀ ազգային անվտանգության գերագույն խորհուրդը։

Բացառված չէ, որ Թրամփի ջղաձիգ արձագանքը պայմանավորված է Իրանի հետ հրադադար կնքելու համաձայնության վերաբերյալ համաշխարհային արձագանքից, ըստ որի՝ ԱՄՆ նախագահը ձախողել է ռազմական արշավը և ստիպված է եղել ընդունել Թեհրանի պահանջները։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

ԱՄՆ-Իրան հրադադարի մասին հայտարարությունն ազդել է նավթի գների վրա

ԱՄՆ-Իրան հրադադարի մասին հայտարարությունն ազդել է նավթի գների վրա Wed, 08 Apr 2026 16:00:38 +0400 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով