Ստեփան Դեմիրճյանը հերքում է
Wed, 08 Apr 2026 14:20:15 +0400

Այսօր ավելի վաղ` ԴՕԿ կուսակցության շտաբի պետ Լևոն Բաղդասարյանը տեղեկություն էր տարածել, որ համագործակցության համաձայնություն է ձեռք բերվել իրենց և Հայաստանի ժողովրդական կուսակցության նախագահ Ստեփան Դեմիրճյանի միջև:
Պարոն Դեմիրճյանը «Հրապարակի» հետ զրույցում հերքեց տարածված տեղեկությունը. «Համագործակցության մասին խոսակցությունները չեն համապատասխանում իրականությանը»:
Ըստ ՀԺԿ-ի մեր աղբյուրների` անգամ որևէ հանդիպում չի կայացել կողմերի միջև:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր