Վարչապետը մտադիր է պաշտոնանկ անել նախագահին

Վարչապետը մտադիր է պաշտոնանկ անել նախագահին

Mon, 01 Jun 2026 17:00:27 +0400


Bloomberg-ը հաղորդում է, որ Հունգարիայի վարչապետ Պետեր Մադյարը մտադիր է փոփոխություններ կատարել Սահմանադրության մեջ՝ երկրի նախագահին պաշտոնանկ անելու համար։

Մադյարն այդ հայտարարությունն արել է նախագահ Տամաշ Շույոկի հետ հանդիպումից հետո։ Սա տեղի է ունեցել մայիսի 31-ի՝ պետության ղեկավարի հրաժարականի համար Մադյարի կողմից սահմանված վերջնաժամկետից հետո։

Վարչապետը նշել է, որ կտեղեկացնի խորհրդարանականներին իր կառավարության կողմից նախագահի հրաժարականը պարտադրելու ծրագրերի մասին։ Իր հերթին, Շույոկը կրկին բացառել է կամավոր հրաժարականի հնարավորությունը։

«Շույոկը ձախողել է Հունգարիայի Հանրապետությունը։ Հանրապետության նախագահի ինստիտուտն ավելի կարևոր և ուժեղ է, քան ցանկացած առանձին նախագահ։ Եվ Հունգարիայի շահերից է բխում, որ այս ինստիտուտը վերականգնի իր հեղինակությունը, որը խաթարվել է վերջին տարիների լռության և անգործության պատճառով», – ասել է Մադյարը, հաղորդում է Telex-ը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Վրաստանի վարչապետը ժամանակից շուտ շնորհավորել է Փաշինյանին

Վրաստանի վարչապետը ժամանակից շուտ շնորհավորել է Փաշինյանին Mon, 08 Jun 2026 08:40:09 +0400 Վրաստանի վարչապետ …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով