Որքան գումար են ծախսում միջուկային զինանոցների վրա
Thu, 11 Jun 2026 20:30:43 +0400

Միջուկային զենքի արգելման միջազգային արշավի՝ ICAN-ի տվյալներով, 2025 թվականին, միջուկային զենք ունեցող ինը երկրները 119 միլիարդ դոլար էին տրամադրել իրենց միջուկային զինանոցներին։ Այս առումով առաջատարը Միացյալ Նահանգներն է։ Վերջինս հատկացրել է 69,2 միլիարդ դոլար։ Երկրորդ տեղում Չինաստանն է, որը իր միջուկային զինանոցի համար հատկացրել է 13,5 միլիարդ դոլար։ Մեծ Բրիտանիան հատկացրել է 12,6 միլիարդ դոլար, Ռուսաստանը՝ 9,5 միլիարդ դոլար։ Ընդ որում, բոլոր երկրներն էլ 24 թվականի համեմատությամբ այս ոլորտի ուղղությամբ հատկացումներն ավելացրել են։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր