Պուտինը Թրամփին շնորհավորել է ԱՄՆ Անկախության տոնի առիթով

Պուտինը Թրամփին շնորհավորել է ԱՄՆ Անկախության տոնի առիթով

Sun, 05 Jul 2026 12:00:22 +0400


Հուլիսի 5-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել ՌԴ եւ ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Դոնալդ Թրամփի միջեւ։ Զրույցը տեւել է մեկ ժամ եւ քսանհինգ րոպե։ Ավանդույթի համաձայն, ինչպես հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը, զրույցն ընթացել է գործնական եւ կառուցողական մթնոլորտում։

Զրույցի սկզբում նախագահ Պուտինն իր ամերիկացի գործընկերոջը շնորհավորել է ԱՄՆ Անկախության օրվա տոնական առիթով։ Պուտինը նաեւ անդրադարձել է, թե ինչ դերակատարություն է ունեցել Ռուսաստանը՝ ամերիկյան պետականության կայացման պատմական ուղու ընթացքում։ Քննարկվել են նաեւ Ուկրաինական ճգնաժամի հետ կապված հարցեր՝ ի նկատի ունենալով, որ հաջորդ շաբաթ նախագահ Թրամփը մասնակցելու է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին։

Նախագահ Թրամփը վերստին պատրաստակամություն է հայտնել նպաստել կրակի հնարավորինս արագ դադարեցմանն ու խաղաղ կարգավորմանը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Պուտինը մասնակցել է Իվանովի հրաժեշտի արարողությանը

Պուտինը մասնակցել է Իվանովի հրաժեշտի արարողությանը Tue, 30 Jun 2026 14:30:53 +0400 ՌԴ նախագահ Վլադիմիր …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով