Հինգշաբթի , 16 Հուլիսի 2026

Վառ կերպարներ, ընդգծված էմոցիաներ եւ արեւելյան հմայք

Վառ կերպարներ, ընդգծված էմոցիաներ եւ արեւելյան հմայք

Thu, 16 Jul 2026 21:00:30 +0400


Համաշխարհային կինոարվեստի մասին խոսելիս հնարավոր չէ շրջանցել թերեւս ամենագունեղ, վառ կերպարներով լի, ընդգծված էմոցիոնալ, ազգային մշակույթի դետալներով հարուստ ազգային կինոներից մեկը՝ հնդկական կինոարվեստը։ Եթե ամերիկյան կինոյի դեպքում ասում են հոլիվուդյան կինո, ապա հնդկական կինոյի դեպքում ասում են՝ Բոլիվուդյան կինո։

Իրականում, ողջ հնդկական կինոն չէ, որ կապված է Բոլիվուդի հետ, եւ սա զուտ խորհրդանշական իմաստով է ասվում։ Իր ավելի քան մեկդարյա գոյության ընթացքում Բոլիվուդը փոքր ռեգիոնալ կինոարդյունաբերությունից վերածվել է կարեւորագույն համաշխարհային մշակութային ֆենոմեններից մեկի, որը միլիարդավոր մարդկանց վրա է ազդեցություն ունենում, նրանց, ովքեր ապրում են նաեւ Հնդկաստանից շատ հեռու։ Բոլիվուդի պատմությունն արվեստի, տնտեսության, քաղաքականության, կրոնի եւ ազգային ինքնության պատմություն է։ Այն արտահայտում է ողջ Հնդկաստանի անկախացման պատմությունը, նաեւ ավելի վաղ՝ ներառյալ մի հատված, երբ անգլիական գաղութատիրության տակ էր Հնդկաստանը։

Կինոարվեստը Հնդկաստան է մուտք գործել Եվրոպայում ստեղծվելուց գրեթե անմիջապես հետո։ 1896 թվականի հուլիսին Լումյեր եղբայրների կողմից կինոյի ստեղծումից հետո առաջին կինոդիտումներն են իրականացվել Բոմբեյում։ Նոր արվեստը մեծ հետաքրքրություն է առաջացնում տեղի ձեռներեցների եւ հասարակության մեջ։ Առաջին մարդը, որ կարողացել է կինոն ազգային արվեստի ճյուղ դարձնել, համարվում է Դասասեհաբ Փլախքեն։ 1913 թվականին նա նկարահանում է «Ռաջա Խարիշչանդան» կինոնկարը, որը համարվում է հնդկական առաջին լիամետրաժ կինոնկարը։ Սյուժեի հիմքում հին հնդկական առասպելն է ու հնդուիստական միֆոլոգիան։ Եվ այս ընտրությամբ էլ կանխորոշվում է հետագա տասնամյակներին հնդկական ազգային կինոյի զարգացման ուղղությունը։ Ի տարբերություն եվրոպական կինոյի, հնդկական կինոյում հենց սկզբից փորձել են համատեղել դիտարժանությունը, բարոյական խրատներն ու կրոնական ավանդույթները։ «Բոլիվուդ» եզրույթը ձեւավորվել է շատ ավելի ուշ՝ 1970-ական թվականներին։ Այն ձեւավորվել է «Բոմբեյ» եւ «Հոլիվուդ» բառերի միաձուլումից։ Չնայած այս եզրույթն այդքան լայն տարածում է գտել, շատ հնդիկ ռեժիսորներ այս անվանմանը քննադատաբար են վերաբերվում։ Բոմբեյը` ներկայիս Մումբայը, դառնում է հնդկական կինոարվեստի գլխավոր կենտրոնը, որտեղ կինոնկարները նկարահանվում են հինդի լեզվով։ Արդեն 1930-ական թվականներին Բոլիվուդը տարեկան թողարկում էր մի քանի հարյուր կինոնկար՝ համեմված ազգային երաժշտությամբ, կրոնական ավանդույթներով, միֆոլոգիայով եւ դիտարժանությամբ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Որ կարդում ես, բայց դասեր չես քաղում, մնում ես նույն դավաճանը, ի՞նչ օգուտ կարդալուց». քոմենթներ

«Որ կարդում ես, բայց դասեր չես քաղում, մնում ես նույն դավաճանը, ի՞նչ օգուտ կարդալուց». քոմենթներ …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով