Ուրբաթ , 31 Հուլիսի 2026

Ինչու են ձերբակալել Արա Նախշքարյանին

Ինչու են ձերբակալել Արա Նախշքարյանին

Wed, 29 Jul 2026 12:13:26 +0400


Գրել էինք, որ այսօր իր բնակարանից ձերբակալվել է գյումրեցի ազատամարտիկ, ՀՅԴ անդամ, մտավորական, «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արա Նախշքարյանը։

Մեր տեղեկություններով, Արա Նախշքարյանին նախատեսվում է մեղադրանք առաջադրել ընտրակաշառքի գործի շրջանակում։ Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ իրավապահները պնդում են, թե հեռախոսային խոսակցությունների հիման վրա վերծանել են, թե նա փորձել է ընտրություններից առաջ երկու անձի ներգրավել ընտրական հանձնաժողովների կազմում՝ նրանց խոստանալով գումար, նույն անձինք, հանձնաժողովներում ընդգրկվելուց հետո, պետք է նպաստեին նաև ձայների ապահովմանը։

Հիշեցնենք, որ դեռևս ընտրություններից առաջ իրավապահները խուզարկություն էին իրականացրել Արա Նախշքարյանի բնակարանում։ Մեր տեղեկություններով, այդ ժամանակ ևս փորձ էր արվել նրան ձերբակալել, սակայն բավարար իրավական հիմքերի բացակայության պատճառով դա չէր իրականացվել։ Այժմ, ընտրություններից հետո, նա ձերբակալվել է նույն քրեական վարույթի շրջանակում։
Մեր տեղեկություններով՝ այս պահին Արա Նախշքարյանը գտնվում է Երևանում՝ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում, որտեղ իրականացվում են քննչական գործողություններ։

Ի դեպ, ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց ձերբակալության փաստը՝ հայտարարելով. «Ընտրակաշառք տալու, ստանալու դեպքերի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում այսօր ձերբակալվել է «Հայաստան» դաշինքի ցուցակով պատգամավորի թեկնածու հանդիսացած Ա.Ն.-ն»։

Ընդդիմադիր շրջանակները համոզված են, որ Արա Նախշքարյանի ձերբակալությունը հերթական ապացույցն է այն բանի, որ իշխանությունը ընտրություններից հետո անցել է ընդդիմության նկատմամբ քաղաքական հետապնդումների և բռնաճնշումների նոր փուլին։ Ուշագրավ է, որ դեռ ընտրություններից առաջ, նույն գործի շրջանակում, Արա Նախշքարյանի բնակարանում իրականացվել էր խուզարկություն, սակայն նրան չէին ձերբակալել՝ բավարար իրավական հիմքեր չլինելու պատճառով։ Այժմ, ընտրությունների ավարտից հետո իշխանությունը ձեռնամուխ է եղել ընդդիմադիր գործիչների նկատմամբ ավելի կոշտ գործողությունների՝ օգտագործելով իրավապահ համակարգը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Աճեմօղլին ասում է՝ դու ոչ թե 7, այլ 9 տարի՛ ես մնացել նույն դասարանում

Աճեմօղլին ասում է՝ դու ոչ թե 7, այլ 9 տարի՛ ես մնացել նույն դասարանում Tue, …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով