Երկուշաբթի , 24 Օգոստոսի 2026

Բաքվում այսօր կրկին պայքարի մեջ կմտնեն հայ ըմբիշները․ ի՞նչ է հայտնի

Բաքվում այսօր կրկին պայքարի մեջ կմտնեն հայ ըմբիշները․ ի՞նչ է հայտնի

Fri, 31 Jul 2026 12:00:41 +0400


Բաքվում այսօր՝ հուլիսի 31-ին, մեկնարկում է ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի մինչև 17 տարեկանների առաջնությունը, որին Հայաստանի Մ-17 հավաքականը կմասնակցի 6 ըմբիշով:

Առաջին մրցումային օրը հանդես կգան 48 կգ, 55 կգ, 65 կգ, 80 կգ և 110 կգ քաշային ըմբիշները: Հայաստանի ներկայացուցիչներից պայքարի մեջ կմտնեն Դավիթ Բալեյանը (55 կգ), Էրիկ Պապիկյանը (65 կգ) և Վահե Ասլանյանը (80 կգ), որոնք կմեկնարկեն որակավորման փուլից: Բալեյանը կմրցի լեհ, Պապիկյանը՝ ադրբեջանցի, իսկ Ասլանյանը՝ ռուս մրցակցի հետ:
Հայաստանի Մ-17 հավաքականի կազմում մրցավայր են մեկնել նաև Մուրադ Ղարիբյանը (51 կգ), Գրիշա Գևորգյանը (60 կգ) և Վարուժան Ասլանյանը (71 կգ), որոնք պայքարը կսկսեն օգոստոսի 1-ին:

Հիշեցնենք, որ հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի Մ-17 հավաքականը Բաքվում կայացած աշխարհի առաջնությանը մասնակցել էր 10 ըմբիշով ու նվաճել 1 ոսկե և 2 բրոնզե մեդալ: Ջանես Նազարյանը (71 կգ) նվաճել էր աշխարհի Մ-17 չեմպիոնի կոչումը, իսկ Արարատ Ավետիսյանը (48 կգ) և Գևորգ Հարությունյանը (51 կգ) դարձել էին բրոնզե մեդալակիր:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

TRIPP-ը կարող է ամրապնդել Հայաստանի և Ադրբեջանի միջև կապերը․ S&P

TRIPP-ը կարող է ամրապնդել Հայաստանի և Ադրբեջանի միջև կապերը․ S&P Mon, 24 Aug 2026 12:30:42 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով