Գագիկ Ղազինյանի հեռացումը բուհից հակաիրավական, քաղաքական, քինախնդիր որոշում է

Գագիկ Ղազինյանի հեռացումը բուհից հակաիրավական, քաղաքական, քինախնդիր որոշում է

Sat, 01 Aug 2026 18:30:20 +0400


ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի նախկին դեկան, ՀՀ արդարադատության խորհրդի նախկին անդամ, վաստակաշատ իրավաբան Գագիկ Ղազինյանը սեպտեմբերի 1-ից այլեւս չի աշխատի Երևանի պետական համալսարանում։

Դեռեւս հուլիսին Մայր բուհից նրան տեղեկացրել են, որ համալսարանը նրա հետ այլևս չի շարունակելու աշխատանքային պայմանագիրը։

Գագիկ Ղազինյանի որդին՝ Դավիթ Ղազինյանը «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ է, մեղադրվում է ընտրակաշառք տալու նախապատրաստության համար։ Նա հունիսի 18-ին կալանավորվել էր, և վերջերս ազատ արձակվեց միայն պատգամավորական մանդատ ստանալուց հետո։

Գագիկ Ղազինյանին ԵՊՀ–ից հեռացնելու վերաբերյալ գրառում է արել սահմանադրագետ Գոհար Մելոյանը

«Կան որոշումներ, որոնք իրենց բնույթով անձնական կամ կադրային լինելուց ավելի խորքային են։ Դրանք հետեւանքային են ու ուղերձ են սահմանվող «արժեքների» վերաբերյալ, արժեքներ, որոնք պետությունը, այս դեպքում՝ ԵՊՀ-ն պատրաստ է պաշտպանել կամ զոհաբերել։

Գագիկ Ղազինյանի հեռացումը մեր հարազատ բուհից նմանաբնույթ որոշում է՝ հակաիրավական, քաղաքական, քինախնդիր, մանրոգի, հակադրումն այն արժեքների, որոնք մենք ստացել ենք եւ, ընդհանրապես, ուսանողը պետք է ստանա բուհում։

Ընկեր Ղազինյանն այն մարդն է, ով կրթել է իրավաբանների սերունդների՝ սովորեցնելով մտածել՝ նախքան խոսելը, հարգել իրավունքը՝ իշխանությունից առավել, և հասկանալ, որ իսկական կրթությունը սկսվում է դժվար հարցեր տալու համարձակությունից։
Բայց արի ու տես, որ այս պատգամները ճկվում են՝ ըստ շահագրգռվածության։

Համալսարանը չպետք է վերածվի մի վայրի, որտեղ դասավանդելու իրավունքը որոշվում է քաղաքական հայացքներով։ Այն պահից, երբ ակադեմիական ազատությունը զիջում է քաղաքական նպատակահարմարությանը, համալսարանը կորցնում է էությունն ու առաքելությունը։

Ամոթ ու ափսոսանք

Ես իմ համերաշխությունն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր հավատում են, որ համալսարանը պետք է մնա ազատ մտքի տարածք, որ դասախոսը պետք է գնահատվի իր գիտելիքով ու հեղինակությամբ, այլ ոչ թե քաղաքական հայացքներով, և որ կրթությունը երբեք չպետք է դառնա քաղաքական հաշվեհարդարի զոհը եւ համարձակություն ունեն դիմադրելու այս արժեքների դեմ ոտնձգությանը։

Ընկեր Ղազինյանի վաստակը թե՛ Հայաստանի Հանրապետության իրավական պատմության մեջ, թե՛ համաշխարհային գործընկերային ակադեմիական համայնքում արձանագրված է ու անջնջելի, դուք ի՞նչ ավանդ եք թողելու սերունդներին»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Այսպես իշխանությունը միաժամանակ յուրացնում է և՛ սեփականությունը, և՛ քաղաքական օրակարգը

Այսպես իշխանությունը միաժամանակ յուրացնում է և՛ սեփականությունը, և՛ քաղաքական օրակարգը Fri, 31 Jul 2026 14:25:12 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով