Ուրբաթ , 7 Օգոստոսի 2026

ՌԴ-ի և Հայաստանի ապրանքաշրջանառությունը նվազել է․ Օվերչուկ

ՌԴ-ի և Հայաստանի ապրանքաշրջանառությունը նվազել է․ Օվերչուկ

Thu, 06 Aug 2026 12:30:14 +0400


Ռուսաստանի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունը դրամատիկ կերպով կրճատվում է. 2026 թվականին ցուցանիշը նախորդ տարվա համեմատ նվազել է երկու երրորդով և կշարունակի նվազել։ Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։

«Այն իրավիճակը, որը զարգանում է ԵԱՏՄ-ի և Հայաստանի հարաբերություններում, կանխատեսելի էր։ Մենք վերջին 3-4 տարվա ընթացքում Հայաստանի մեր գործընկերներին ասում էինք, որ նման ռիսկեր կան, մասնավորապես՝ ապրանքաշրջանառության կրճատման ռիսկեր»,- նշել է ՌԴ փոխվարչապետը։

2024 թվականին Ռուսաստանի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունը հասել էր ռեկորդային ցուցանիշի՝ շուրջ 12 միլիարդ դոլարի, ինչը հսկայական թիվ է։ Անցյալ տարի այն նվազել էր՝ հասնելով մոտ 8 միլիարդ դոլարի։

«Այս տարի ապրանքաշրջանառության դրամատիկ անկում է տեղի ունենում՝ 2025 թվականի համեմատ այն կրճատվել է մոտ երկու երրորդով։ Իրավիճակն այնպիսին է, որ ցուցանիշն ակնհայտորեն շարունակելու է նվազել»,- արձանագրել է Օվերչուկը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Թվերով «հարված» իշխանությանը. ադրբեջանական բանակը՝ խաղաղության ֆոնին

Թվերով «հարված» իշխանությանը. ադրբեջանական բանակը՝ խաղաղության ֆոնին Fri, 07 Aug 2026 11:24:06 +0400 Ազգային ժողովում …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով