Շաբաթ , 15 Օգոստոսի 2026

«Հրապարակ». Եթե մեզ տանեն կործանման, միաժամանակ ներողություն խնդրեն, դրանից ի՞նչ կփոխվի

«Հրապարակ». Եթե մեզ տանեն կործանման, միաժամանակ ներողություն խնդրեն, դրանից ի՞նչ կփոխվի

Sat, 15 Aug 2026 09:15:47 +0400


Իշխանական պատգամավորները, մոռանալով իրենց շեֆի` Նիկոլ Փաշինյանի շուրթերից այս 8 տարվա ընթացքում հնչած հայհոյանքները, մարդկանց «շինելու», «կզըցնելու» սպառնալիքները, ուրիշների անձնական ու սեռական կյանքը քննարկելու դրսեւորումները, երեկվանից չեն հանգստանում պատգամավոր Էդգար Ղազարյանի կողմից հնչած «սրիկայաբար» արտահայտության համար: Նշենք, որ խորհրդարանի դահլիճում սկսված վեճը տեղափոխվեց ԱԺ միջանցքներ։ Պատգամավորները հարաբերություններն շարունակեցին այնտեղ պարզել։ Հիշեցնենք, վեճն իշխանական եւ ընդդիմադիր պատգամավորների միջեւ սկսվեց այն բանից հետո, երբ «Ուժեղ Հայաստանի» պատգամավոր Էդգար Ղազարյանն իր ելույթում՝ իշխանությունների մասին խոսելիս, օգտագործեց «սրիկայաբար» բառը։ Դրան արձագանքեց նիստը նախագահող Հայկ Կոնջորյանը՝ խոստանալով հաջորդ անգամ «դուրս շպրտել դահլիճից» նման խոսույթ օգտագործող պատգամավորներին։ Պատգամավորների մի մասը դուրս եկավ միջանցք՝ վեճը շարունակելու կամ հարթելու։ «Մեծ միջադեպ չի։ Ելույթ էր, որը բավականին սուր եղավ։ Պարոն Ղազարյանի ելույթում որակում եղավ, որի արդյունքում երկու կողմից եղան որակումներ»,- վեճի պատճառների մասին լրագրողներին ասաց «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։ Խորհրդարանական գզվռտոցների մասին զրուցել ենք ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Գագիկ Մինասյանի հետ:

– Ի՞նչ գնահատական կտաք ՔՊ-ական իշխանության լկտի բառապաշարին, ընդդիմադիրներին լռեցնելու ճիգերին եւ այլն: Հանրությունը դժգոհ է խորհրդարանականների կեցվածքից, եւ մարդիկ լրատվամիջոցների մեկնաբանությունների բաժնում գրում են, որ հոգնել են նման տեսարաններից եւ ԱԺ նիստերը դիտելու փոխարեն նախընտրում են սերիալներ դիտել:

– Գիտեք, ես չեմ կարծում, որ, այնուամենայնիվ, ամենակարեւոր հարցը սա է: Պատգամավորներից մեկը մի բան է ասում, մյուսը սանձարձակաբար պատասխանում է, եւ այսպես շարունակ, սակայն ես կարծում եմ, որ խնդիրը շատ ավելի խորքային է, եւ սրանք արտաքին հանգամանքներ են ընդամենը:

– Իսկ ո՞րն է խորքային խնդիրը:

– Այն, որ այս ազգը գնում է կործանման, ազգին տանում են կործանման: Վերջին ութ տարիների ընթացքում մեր ազգը իշխանության ձեռամբ կորցրել է իր նկարագիրը, մենք կորցրել ենք մեր Արցախը, կորցրել ենք մեր եկեղեցիները, եւ այսպես շարունակ:

– Այնուամենայնիվ, մենք հիմա խոսում ենք երկրի թիվ մեկ ամբիոնից հնչող զազրախոսությունների եւ պատգամավորների կեցվածքի մասին:

– Այո, բայց ամեն ինչի հիմքում պետությունն է, նրանց կեցվածքն ու բառապաշարը երրորդական հարց են:

– Այսինքն` նորմա՞լ է, որ նման ձեւով են իրենց դրսեւորում:

– Կրկնեմ նորից` ինձ համար այդ ամենը երրորդական հարց է, անգամ երկրորդական էլ չէ: Ինձ համար առաջնային խնդիրն այն է, որ մեր ազգը գնում է կործանման: Իսկ եթե մեզ տանում են կործանման, բայց միեւնույն ժամանակ ներողություն խնդրեն, դրանից ի՞նչ կփոխվի: Պետք է լուծել այս կարեւոր, հիմնական հարցերը, հետո նոր մտածել մյուս հարցերի մասին:

– Իսկ երկրորդ կարեւոր խնդիրը ո՞րն է Ձեզ համար: Առաջինն ու երրորդը հասկացանք:

– Երկրորդն էլ կործանման ընկալումն է իշխանության եւ քաղաքական էլիտայի կողմից: Եթե կարեւոր հարցերը լուծված չեն, ջհանդամը, թե ինչ են ասում:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ». Նրանց համար սրիկա լինելն ավելի հեշտ է, քան այդ սրիկայությունների մասին լսելը

«Հրապարակ». Նրանց համար սրիկա լինելն ավելի հեշտ է, քան այդ սրիկայությունների մասին լսելը Sat, 15 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով