Հինգշաբթի , 20 Օգոստոսի 2026

«Արմանազան-զարմանազան» Հայաստանս

«Արմանազան-զարմանազան» Հայաստանս

Thu, 20 Aug 2026 17:45:30 +0400


Արմանազան-զարմանազան իրադարձություններ են տեղի ունենում «Հայաստան» անվանումով մեր հայրենիք-պետությունում: Նախկինում որպես «կոկորդիլոսագետ» հայտնի ՔՊ-ական Սարգսյան Գարիկը, օրինակ, ելույթ է ունենում ԱԺ ամբիոնից՝ վերնագրելով այն «Թքած ունենալու նուրբ արվեստը»: Եվ ընթերցում է 19-րդ դարի հայ նշանավոր բանաստեղծ Ռաֆայել Պատկանյանի «Հայերուս թուքը» բանաստեղծությունը, որում առկա են այսպիսի տողեր. «Թքե՛լ եմ, թքե՛լ, կրկին եմ թքում այն հայի երեսին, որ հայ է կոչվում, Եվ յուր եղբորը, արյունակցին Օտարի առաջ ուրանում է սին…»: Ուշադրություն դարձնենք այս տողին՝ թքելու է արժանի այն հայը, որն ուրանում է իր հայրենակցին օտարի առաջ: Եկեք կապենք այն մեր իրականության հետ:

Եթե հաշվի առնենք, որ Գարիկի առաջնորդը 7 տարի նույն դասարանում է մնացել, ապա պետք է ենթադրել, որ նա չի աճել մանկապատանեկան տարիքից, որովհետեւ եթե այդպես չլիներ, ապա կիմանար, որ իրենց ողջ խմբակը՝ վարչապետով հանդերձ, Իլհամի առջեւ ուրանում են ոչ թե մեկ, այլ բազմաթիվ արյունակիցների: Օրինակ՝ Ռուբեն Վարդանյանին, Հարությունյան Արայիկին, Դավիթ Իշխանյանին, Լեւոն Մնացականյանին, Դավիթ Մանուկյանին, Դավիթ Բաբայանին, Բակո Սահակյանին, Արկադի Ղուկասյանին եւ մյուսներին: Այսինքն, Գարիկի ընթերցածով առաջնորդվելու դեպքում իրենց խմբակն արժանի է բանաստեղծի թքին: Ի՞նչ ասեմ. եթե ինքը դրանով փորձել է արդարացնել իր նախկին անմիջական ղեկավարին՝ Ալենին, ապա ընտրել է սխալ ուղի: Եթե փորձել է ուղղակի վիրավորել ընդդիմությանը, ապա կրկնակի սխալ է գործել:

Ամերիկյան բլոգեր եւ գրող Մարկ Մենսոնի (ծնվ. 1984թ.) «Թքած ունենալու նուրբ արվեստը» գրքով ժամանակին հրապուրված էր Գարիկի առաջնորդը: Բայց ընթերցելով այն՝ հասկացել էր, որ դա իր ուզածը չէ: Եվ նման վերնագրով գրքում էլ ներկայացվածն այն չէ, ինչ ինքն է ենթադրել: Ասեմ ավելին․ գրքում ներկայացվածը 180 աստիճանով տարբերվում է նրանից, ինչ առաջին հերթին մարդ մտածում է՝ կարդալով դրա վերնագիրը: Պետք է ենթադրել, որ Գարիկը նոր է ծանոթացել գրքի վերնագրին, գիրքն էլ չի կարդացել կամ կարդացել է՝ չի հասկացել: Դրանով է, ենթադրաբար, բացատրվում նաեւ երիտասարդական տարիքը լքած «կոկորդիլոսագետի» ելույթի անվանումը: Ռաֆայել Պատկանյանի «Հայերուս թուքը» նշանավոր բանաստեղծության իմաստը չընկալելը գումարելով նշված հանգամանքին՝ Սարգսյան Գարիկին կարելի է ներկայացնել մանկապատանեկան տարիքի որեւէ մրցանակի:

Այժմ անդրադառնանք արմանազան-զարմանազան մեկ այլ երեւույթի, այն է՝ վարչապետի պաշտոնից կառչած անձից բաժանված, հետո վերամիավորված Հակոբյան Աննային: Տիկինը որոշել է զբաղվել ընտանեկան բռնության հարցերով: Ավելի կոնկրետ՝ ընտանիքում հայ կնոջը բռնության ենթարկելու երեւույթը լուսաբանելու հարցով: Ասեմ, որ նման երեւույթ առկա չէ՝ սուտ կլինի: Ասեմ, որ դա դարձել է չափազանց լուրջ խնդիր՝ տեղյակ չեմ: Ամեն դեպքում, հարց է ծագում, թե ինչու Աննան սկզբում խոսում էր այդ թեմայով, հետո թարգեց, իսկ հետո նորից վերադարձավ այդ խնդրին: Կարծիք կա, որ թեման կրկին բարձրաձայնելն ունի Ստամբուլյան կոնվենցիայի վերաբերյալ քննարկումները վերակենդանացնելու նպատակ: Երեւի, բայց դա անել մի անձի միջոցով, որն ամենից ցածր հեղինակությունն ունի, հաստատ լավագույն տարբերակը չէ: Իսկ եթե ենթադրենք, թե տիկինը նպատակ ունի վարչապետի պաշտոնում փոխարինելու Նիկոլին ու դրանով փորձում է միավորներ շահել, այնքան էլ անհավանական չէ:

Բայց դա եւս քննադատությանը չի դիմանում: Աննան չունի Նիկոլի խարիզման եւ մարդկանց գժական խոսքով ու ոճով իրեն ենթարկելու ունակությունը, չնայած օդում կախված լուրերին, որ ընտանիքում որոշողը հենց ինքն է եղել: Բայց դա եղել է նախկինում, վերջին 8 տարում շատ բան կարող էր փոխվել՝ հաշվի առնելով նրա ամուսնու՝ վարչապետի պաշտոնը զբաղեցնելը: Ենթադրում եմ, որ հենց այդ հողի վրա է Աննան բաժանվել Փաշինյան Նիկոլից՝ հայտարարելով, թե պետությանն է վերադարձնում այն ամենը, ինչը ստացել է որպես վարչապետի կին: Հիշենք․ հայտարարել է նաեւ, որ իրեն կարող են նույնիսկ ձերբակալել: Սակայն մեկ ամիս առանձին ապրելու «բերկրանքը» վայելելուց հետո ստիպված է եղել վերադառնալ՝ «իշխանությունը» հանձնելով Նիկոլին: Ու կանանց բռնության ենթարկելու թեման էլ ընտրել է որպես զբաղմունք՝ սահմանազատվելով նախկինում առկա՝ համարյա թե գլամուրային կյանքից կամ որպես բողոքի նշան:

Արմանազան-զարմանազան այլ իրադարձություններ եւս տեղի են ունենում Հայաստանում: Հիմնականում խոսքի, բայց երբեմն՝ նաեւ գործի մակարդակում: Երբեմն նաեւ երկուսը միանում են իրար: Դրանց կապակցման օրինակ էր «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Դավիթ Ղազինյանին դահլիճից հեռացնելը, երբ վերջինս արձագանքեց ԱԺ փոխխոսնակ Ալեքսանյան Վահագնի կողմից նիստը վարելու կարգից շեղվելուն, ինչին հաջորդեց խմբակցության պատգամավորների կողմից ոչ միայն նիստերի դահլիճը, այլեւ ԱԺ շենքը լքելը։ Իսկ հետո էլ Ազգային ժողովում «միկրոֆոնները չաշխատելու պայմաններում լսվելու նպատակով որոշ մարդկանց կողմից բղավելը», ինչպես ներկայացնում էր ԱԺ նիստերի դահլիճից դուրս եկող ՔՊ-ականներից մեկը: Որից հետո էլ ԱԺ նիստերի դահլիճը լքելու հերթը հասավ ՔՊ-ականներին:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Երեխային դաստիարակելիս ֆիզիկական բռնությունն անթույլատրելի է

Երեխային դաստիարակելիս ֆիզիկական բռնությունն անթույլատրելի է Wed, 19 Aug 2026 23:00:44 +0400 ՆԳ նախարարությունը շարունակում …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով