Հասարակություն

Հուլիսի 17-ից Երևանի բոլոր անձնագրային ծառայությունները կսպասարկեն էլեկտրոնային հերթագրման համակարգով

ՀՀ ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունից տեղեկացնում են, որ հուլիսի 17-ից Երևանի բոլոր անձնագրային ծառայություններն անցում կկատարեն էլեկտրոնային հերթագրման համակարգով սպասարկելուն։ Արդեն իսկ էլեկտրոնային հերթագրման կարգ գործում է Քանաքեռ-Զեյթունի, Արաբկիրի և Մաշտոցի անձնագրային բաժանմունքներում, իսկ հուլիսի 10-ից էլեկտրոնային հերթագրում կիրականացվեն նաև Կենտրոնականի, Նոր Նորքի, Մալաթիա-Սեբաստիայի և Շենգավիթի անձնագրային ծառայություններում:Հուլիսի 17-ից …

Կարդալ »

Արցախում իրավիճակն օրհասական է․ Կարմիր խաչից պահանջում եմ վառել ահազանգի կարմիր կոճակը․ Արցախի ՄԻՊ

«Մեկ ամիս շարունակ Արցախն ամբողջությամբ կտրված է հումանիտար հասանելիությունից՝ բառի բուն իմաստով պաշարված Ադրբեջանի կողմից։ Հունիսի 15-ից սննդի, կենսական նշանակության ապրանքների ներկրումների դիտավորյալ ամբողջական արգելափակումը սպառնում է 120 000 մարդու կյանքին։ Ադրբեջանը երեկվանից արգելափակել է նաև Կարմիր խաչ միջազգային կոմիտեի կողմից դեպի Արցախ դեղորայքի ներկրումները և բուժառուների փոխադրումները։Խաղաղապահներն իրենց պահպանման …

Կարդալ »

Արցախի կյանքից…Հացի սակավություն կա շուրջս արդեն քանի օր

Արցախի կյանքից… Հացի սակավություն կա շուրջս արդեն քանի օր։ Մոտակա փուռում ասացին, որ շուտով տեղական ալյուր կստանան։ Մտա խանութ, մեկում չկար, մյուսում պարզվեց` իմ գնալուց 10 րոպե առաջ վերջացել էր, ասացին` 45 հացը 5 րոպեում «թռցրել են»։ Չեմ ասի` աշխարհի վերջն է, երբ երեկ և նախորդ օրն էլ հացի սղություն …

Կարդալ »

Երեքշաբթի օրը բոլորիդ հրավիրում եմ ԲԴԽ վարչական շենքի մոտ՝ պահանջելու Կարեն Անդրեասյանի հրաժարականը. Հարություն Հարությունյան

Կոչ ՀՀ բոլոր գործող և նախկին դատավորներին, լրագրողներին և փաստաբաններին՝ 11․07․2023 թվականին, ժամը 12։30-ին Բարձրագույն դատական խորհրդի վարչական շենքի դիմաց՝ Կարեն Անդրեասյանի հրաժարականը պահանջելու վերաբերյալ։Հարգելի գործընկերներ,իրավապահ մարմիններում տեղի ունեցած վերջին իրադարձությունները՝ կապված ՀՀ ոստիկանության կողմից մեր գործընկերների դեմ ուժ կիրառելու, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդում տեղի ունեցած հայտնի դեպքերով՝ փաստաբաններիս …

Կարդալ »

Նիկոլ Փաշինյանի բարեկամն ու Միքայել Մինասյանի «թշնամին»

Այս օրերին սկանդալի կենտրոնում հայտնված Գրիգոր Մինասյանը, սեփական կամքին հակառակ փողոցում հապճեպորեն պատասխանելով լրագրողի հարցերին, անդրադառնալով հանրային-քաղաքական շրջանակների մտահոգությանը, որ Սահմանադրությունն այսօր ոտնահարվում է, հայտարարել է՝ համաձայն չէ այդ դիտարկման հետ. ավելի ժողովրդավար Հայաստան մենք երբևէ չենք ունեցել: Միքայել Մինասյանի եղբոր գնահատակններն առավել ցցուն են դառնում Կարեն Անդրեասյանի հրաժարականի վերաբերյալ …

Կարդալ »

«Հայաքվե»-ի ստորագրահավաքի կետերը մի շարք հասցեներում

Մեկնաբանելով ակնհայտորեն իշխանությունների ձեռամբ տարածվող այն բամբասանքները, թե իբր «Հայաքվեն» ընդդիմությունը նախաձեռնել է, որպեսզի լինի պատերազմ, ու դրանից հետո ժողովուրիդը ոտքի կագնի՝ իշխանության բերելով ընդդիմությանը՝ Սեյրան Օհանյանը դրանք որպես ստահոդ տեղեկություն է որակել՝ հավաստաիցնելով, որ նախաձեռնության նպատակը Հայաստանում իշխանության համար պայքար ծավալելը չէ: Նպատակը բացառապես հայ ժողովրդին միավորելն է մեկ …

Կարդալ »

Սահմանադրության օրվա կորսված խորհրդի շուրջ

Ցանկացած պետության կյանքում Սահմանադրության օրը յուրահատուկ «դատա» է: Դա այն օրն է, երբ պետությունը, ըստ էության, հայտարարում է իր ծննդի մասին, երբ գցվում են պետության հիմքերը, սահմանվում այն հիմնական սկզբունքները, որոնց վրա ազգերը կառուցում են ինքնադրսևորման բարձրագույն ձև հանդիսացող իրենց պետությունները: Հուլիսի 5-ին էլ Հայաստանում են տոնում Սահմանադրության օրը՝ տոն, …

Կարդալ »

Իշխանության կորստի վախը. ինչո՞ւ ՔՊ-ականները մերժեցին Վարդան Օսկանյանին

«Հայաքվե» նախաձեռնությանը միանալուց հետո տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ Վարդան Օսկանյանի հնչեցրած հավաստիացումն այն մասին, որ եթե այսօր իրեն ու մի խումբ դիվանագետների լիազորություն տրվի, երկու-երեք ամսվա ընթացքում կարելի կլինի իրավիճակ փոխել՝ նախապայմանով, որ այդ լիազորությունը պետք է լինի հարյուր տոկոսանոց, և Փաշինյանը մի քանի ամիս պետք է լռի, ոչինչ չխոսի, …

Կարդալ »

Հակափիառի վերածված փիառ ակցիա, որ ի ցույց դրեց ներհայաստանյան ճգնաժամի խորքը

Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը «Կիրակի։ Այվազովսկի։ Երեւան» վերտառությամբ ընտանեկան ֆոտոշարք է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում՝ ի ցույց դնելով իր ու երեխաների բարձր տրամադրությունը գեղագիտական մեծ արժեք ներկայացնող գործերի ֆոնին: Լուսանկարներում միայն Փաշինյանն է,որ ուրախություն արտահայտող դեմք չունի: Իսկ ահա վարչապետի ու նրա տիկնոջ ընտանեկան զբոսանքի ժամանակ ձերբակալվել է մի քաղաքացի, …

Կարդալ »

Ոստիկանական բռնությունները դառնում են համակարգային. քաղհասարակության կազմակերպությունների հայտարարությունը

Հասարակական մի շարք կազմակերպություններ հայտարարություն են տարածել՝ կապված ոստիկանության բաժիններում և իրավապահ այլ մարմիններում մարդկանց բռնությունների ու խոշտանգումների ենթարկելու հետ, որոնք, ըստ հայտարարության, վերջին ամիսներին հասել են աննախադեպ ծավալների։ Հայտարարությունը՝ ստորև․ «Ներքոստորագրյալ հասարակական կազմակերպությունները դատապարտում են վերջին ամիսներին աննախադեպ ծավալների հասած բռնություններն ու խոշտանգումները ոստիկանության բաժիններում և իրավապահ այլ մարմիններում: …

Կարդալ »