Նիկոլ Փաշինյանը՝ Արագածի ու Արարատի արանքում

Արագածոտնի մարզի Ներքին Բազմաբերդ համայնքում դպրոցականների հետ հանդիպմանը Հայաստանի վարչապետը Արարատ, թե՞ Արագած դիսկուրսը փորձել է տեղափոխել այլ հարթություն՝ մատաղ սերնդի դաշտ: Հայաստանի ամենաբարձր լեռը ո՞րն է՝ հարցրել է Նիկոլ Փաշինյանը, ինչին ի պատախսան երեխաները Արագածի հետ մեկտեղ տվել են նաև Արարատի անունը, ինչը դուր չի եկել Փաշինյանին ու ստիպել է ինքնարտահայտվել. «Նա, ով ասաց Արագածը, խոսեց Հայաստանի մասին, ով ասաց Արարատը, խոսեց այլ բանի մասին։ 7-8 տարի առաջ ինձ մի պատմաբան ասաց, որ բոլորն ասում են, որ պետք է դասեր քաղել պատմությունից։ Պատմությունից ցանկացած բան կարելի է եզրակացնել։Այսօր ինչ պրոբլեմ ունենք, այս հարցի պատասխանի հետ է կապված։ Մենք «հայրենիք» ու «պետությունների» հասկացությունների արանքում խարխափում ենք բոլորս՝ ինձնից սկսած։ Ստիպված ենք ընտրություն կատարել. մեզ համար հայրենիքը նույնը չի, ինչ որ պետությունը։ Մենք ընտրություն պիտի կատարենք պետության օգտին, եթե այդպես չանենք, անընդհատ կկորցնենք։ Պետք է նույնականացնենք «հայրենիք» և «պետություն» հասկացությունները 29,800 կլոմետր քառակուսու վրա։ ՀՀ ամենաբարձր լեռը Արագածն է։ Մեր բոլոր պրոբլեմները գտնվում են Արագածի ու Արարատի՝ երազանքի ու իրականության արանքում»:

Ընդամենը միառժամանակ առաջ էր Փաշինանն իր ելույթներում փորձել հայ ժողովրդին համոզել, որ 29800քկմ-ից անդին ուղղակի խոպան հողեր են՝ մեզ հետ կապ չունեցող: Նա Արարատը հռչակել էր փաստացի թուրքական՝ մեզ հետ ոչ մի կապ չունեցող, իսկ Արագածը՝ մերը՝ միակ բարձր լեռը, որ իսկապես կարող է համարվել հայերինը: Ընդդիմախոսները շտապել էին ճշգրիտ կերպով սահմանել Նիկոլ Փաշինյանի դիագնոզը՝ նկատելով, որ նա ամեն գնով փորձում է Արևմտյան Հայաստանի գաղափարը հանել հայ ժողովրդի հիշողությունից ու ազգային գաղափարախոսությունից՝ փոխարենը կեղծ արժեքներ ներմուծելով:
Փաշինյանը, ըստ երևույթին, հասկանալով, որ մեծերի աշխարհում իր այդ թրքամոլ հայացքները դատապարտված են տապալման, անցել է մանուկների աշխարհը պղծելուն՝ շատ լավ իմանալով, որ երեխաները սպունգի նման են. կլանում են այն, ինչ լսում ու տեսնում են:
Նիկոլ Փաշինյանը փաստացի դավաճանություն է գործում բովանդակ հայ ժողովրդի դեմ, քանզի ջանում է սպանել համազգային երազը, առանց որի չի կարող լինել ո՛չ Սփյուռք, ո՛չ էլ Հայաստան ու Արցախ:
Ինչպես Արցախի դեպքում է հայտարարում, որ այն Ադրբեջանի տերիտորիա է, որտեղ պարզապես հայեր են ապրում, այնպես էլ հիմա փորձում է դե ֆակտո լեգիտիմացնել Կարսի՝ միջազգայնորեն ոչ լեգիտիմ պայմանագիրը՝ Թուրքիայի ազգային շահերը առաջ մղելով, և սա՝ այն դեպքում, երբ հայտնի է, թե ինչ իրավիճակ է սահմանին, և թե թուրքը մեր ինչն է ուզում:
Սա ողբերգություն է, որ փաստում ՝ 2018-ի հեղափոխությունն իսկական ազգային ողբերգություն էր՝ փաթաթված մեր վզին ու իրականցված մեր իսկ ձեռքերով:
Բարեբախտաբար, հայ ժողովուրդը դեռևս ունի իմունիտետ, և ոչ մի Նիկոլ Փաշինյան ունակ չէ՝ մեր արմատները չորացնելու:
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Նիկոլ Փաշինյանն Ալեն Սիմոնյանին քաղաքական առումով անդամալույծ դարձրեց ու բաց թողեց

Այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ Դատախազը սեփական նախաձեռնությամբ փոխել է Քննչական կոմիտեում քննվող …