Ադրբեջանում հայատյացությունը նորանոր ռեկորդներ է սահմանում. ի՞նչ հետևություններ պետք է անեն զարեհսինանյանները


Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ եվրոպական հանձնաժողովը հրապարակել է մի զեկույց, որը ճշգրտորեն արտացոլել է հայատյացության այն իրական մակարդակն ու մտահոգիչ պատկերը, որ կա ժամանակակից Ադրբեջանում: Մասնավորապես՝ եվրոպացիներն ուշադրություն են դարձրել այն հանգամանքի վրա, որ հայատյացության քարոզը հովանավորվում է այդ երկրում ամենաբարձր մակարդակով՝ դպրոցներից՝ ինստիտուտներ, և որ մոր կաթի հետ միասին ադրբեջանցի երեխային ներարկում են հայի հանդեպ ատելություն:
Այս զեկույցը չափազանց կարևոր է ոչ միայն այն պատճառով, որ, փաստորեն, կարող է լրջագույն հիմք դառնալ՝ փաստելու Ադրբեջանի ապակառուցողական կեցվածքն ու հակահայ բնույթը՝ ապացուցելու, որ հայատյացութամբ շնչող երկրում չի կարող Արցախցին ապրել, այլև՝ այն, որ լրջագույն մտորումների տեղիք է տալիս ոչ միայն Հայաստանի ներսում, այլև՝ դրսում՝ Սփյուռքում՝ հայ ժողովդի մի կարևորագույն հատված, որն այսօր թիրախարավորվել է «խաղաղության դարաշրջան» բացելու մոլուցքով տարված իշխանությունների կողմից:
Գաղտնիք չէ, որ նույն Զարեհ Սինանյանի առաքելությունը Սփյուռքում արժեհամակարգային հեղափոխություն անելն է՝ ստիպելու թուրքերի մեջ տեսնել ոչ թե սպառնալիք, այլ՝ գործընկեր կամ առնվազը չեզոք մի ժողովուրդ:
Ավելին՝ նույն իշխանությունները հաճախ են մեղադրում նախկին իշխանավորներին՝ թուրքերին ավելորդ անգամ դիվականացնելու ու իբր թշնամանք գրգռելու համար՝ քարոզելով, թե թուրքերը հայերին ատում են հենց հայերի մեղքով, իսկ եթե հայերը սիրեն թուրքերին, ապա վերջիններս կդադարեն լինել հայատյաց:
Առնվազը հետհեղափոխական շրջանում Հայաստանում պետական մակարդակով խրախուսվում է թրքասիրությունը: Բանը հասել է նույնիսկ գերբ ու օրհներգ փոխելուն, Սփյուռքի պահանջատիրությունը մերժելուն և այլն: Այդ ամենը փոխե՞լ է թուրքերի վերաբերմունքը հայկական պետության կամ հայ ժողովրդի նկամամբ, թե՞ բոլորովին հակառակ էֆեկտի է հանգեցրել՝ գրգռելով ազերիների ախորժակը: Պատասխանն ավելի քան պարզ է ու ակնհայտ: Եվ, ուրեմն՝ հարց է առաջանում՝ ո՞րն է ավելորդ խաղաղասիրության իմաստը, ինչի՞ է այն հանգեցնում իրական կյանքում:
Եվրոպացիների զեկույցից պետք է նախևառաջ հետևություններ անեն ՔՊ-ական իշխանությունները ու հասկանան, որ թուրքի հետ բարեկամություն անելու վերաբերյալ երազներին վիճակված չէ իրականություն դառնալ: Հայաստանի գոյությունը սեպ է՝ խրված թուրքերի կոկորդում, իսկ մեր գոյության միակ երաշխիքն ադեկվատութունն է, որից զրկված է Հայաստանի իշխող ուժը, որ «Քաղաքացիական պայմանագիր» է կոչվում:
Source: USAArmenia

USArmeniaNews.com

Recent Posts

Ո՞վ է ասել, որ ամբողջ ձայնագրությունն են հրապարակել․ Փաշինյանը՝ Վանեցյանին որպես գործակալ օգտագործելու մասին

«Ուզում են ոչ լեգիտիմ մարիոնետային իշխանության հաստատում ՀՀ-ում և ՀՀ ինքնիշխանության, պետականության դե ֆակտո լուծարում…

1 օր ago

Նիկոլ Փաշինյանը մի օր սա է ասում, մի օր՝ նա. ո՞ր դեպքում է նա ստում

«Արձագանքելով դիտարկմանը՝ 2021 թվականին հայտարարել էիք՝ ավելի շուտ ձեռքերս կկտրեմ, քան Տավուշի և Ղազախի այդ…

1 օր ago

Ինչո՞ւ են իշխանությունները փորձում տավուշյան շարժումը կապել Քոչարյանի անվան հետ

Իր կողմից հրավիրված ասուլիսում Նիկոլ Փաշինյանը գնահատականներ է հնչեցրել հայ հոգևորականների հասցեին՝ նրանցից շատերին համարելով…

1 օր ago

Կկրկնվի՞, արյդոք, 2018-ի սցենարը

Արձագանքելով Բագրատ արքեպիսկոպոս Գալստյանի հայտարարությանն այն մասին, որ ՔՊ-ական բարձրաստիճան անդամներ արդեն իսկ ներքին ուղերձներ…

2 օր ago

Պահը հասունանում է. ե՞րբ է ընդդիմությունը պատրաստվում դուրս գալ մարտի

Տավուշում ժողովուրդը շարունակում է պայքարել սեփական ինչքը, տունը, եկեղեցին թուրքին չզիջելու համար՝ կռիվ տալով բիրտ…

5 օր ago

Այսօր հայոց պետականության թիվ մեկ թշնամին ոստիկաններն են դարձել, ինչը ցավալի, բայց անհերքելի իրողություն է

Կառավարության նիստում անդրադառնալով 2025-ին ստեղծվելիք Ոստիկանության գվարդիայի հարցին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է.«Ոստիկանությունն ուժային կառույց…

7 օր ago