Նիկոլ Փաշինյանը՝ Ոստիկանական գվարդիայի սոցիալական երաշխավոր. ոչ մի ժլատություն

Ոստիկանության զորքերի կազմավորման 31-րդ տարեդարձի կապակցությամբ Ոստիկանության զորքերի գլխավոր վարչություն այցելած վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ոստիկանության զորքերի կազմավորման 31-րդ տարեդարձի առթիվ հղելով ուղերձ, հայտարարել է, թե Ոստիկանության զորքերը Ոստիկանական կամ Ոստիկանության գվարդիայի վերափոխելով շատ կարևոր խնդիր է լուծվելու: Նախևառաջ դա բերելու է Ոստիկանության զորքերի ծառայողների սոցիալական երաշխիքների բարելավման՝ աշխատավարձերի կրկնապատկման: «Ե՛վ պրոֆեսիոնալ հմտությունների վերահաստատումը, և՛ սոցիալական երաշխիքների մեծացումը պետք է լինի անընդհատ պրոցես: Այսինքն՝ չպետք է մի անգամ պետությունն աշխատավարձ բարձրացնի, հետո տասնյակ տարիներով կամ ավելի երկար ժամանակով մոռանա դրա մասին, որովհետև դա պիտի լինի շարունակական գործընթաց, որովհետև գնաճը նաև տնտեսական գործոն է, միևնույնն է՝ չի կանգնեցվի»,-մասնավորապես՝ հայտարարել է Փաշինյանը:

Փաշինյանի ուղերձը կարելի է, իհարկե, հոգատարության էտալոն համարել. աշխարհում շատ քիչ են այն առաջնորդները, որոնք այսքան արժևորում են ուժայինների սոցիալական վիճակը, նրանց բարեկեցության հարցն ու գնաճ- աշխատավարձեր բալանսի պահպանումը;
Միանգամից հարց է առաջանում, սակայն, թե ինչո՞ւ է Փաշինյանն այսքան հոգատար Ոստիկանության զորքերի նկատմամբ, մի դեպքում, երբ այլ պետական օղակներն ու ասենք շարքային թոշակառուները ոչ մի կերպ չեն արժանանում նրա կողմից իսկապես պատշաճ ուշադրության, իսկ գնաճ-աշխատավարձեր կամ գնաճ-թոշակներ բալանսի պահպանման հարցին ՔՊ-ականները նայում են մատների արանքով:
Պարզ է, թե որն է բուն պատճառը.
Ոստիկանության զորքերն են, Ոստիկանութան աշխատակիցներն են, որ այսօր պահում են Նիկոլ Փաշինյանի իշխանությունը: Հատկապես ընդդիմության դեմ պաքարում նրանք անփոխարինելի գործիք են, և դա ապացուցվել է նախորդ մի քանի տարվա ընթացքում: Փաշինյանը հասկանում է, որ եթե ըստ պահանջի չապահովի Ոստիկանությանը, ապա կարող է խուլ դժգոհություն առաջ բերել համակարգում, իսկ դա իր հերթին կարող է մի գեղեցիկ օր պայթել ՔՊ-ի գլխին՝ արժենալով մի ողջ իշխանություն: Ուստի՝ արել ու անում է ամեն ինչ՝ թույլ չտալու ո՛չ խուլ, ո՛չ էլ բարձրաձայն դժգոհություն:
Այսօր Հայաստանը սոցիալական դրախտ է դարձել գրեթե բացառապես ուժային կառույցների աշխատակիցների, բայց հատկապես ոստիկանների ու պարեկների համար: Պետությունը միայն նրանց կարիքներն է ակտիվորեն հոգում, մինչդեռ, ասենք, թոշակներն ու նպաստները, եթե բարձրանում էլ են, ապա՝ շատ չնչին տոկոսով՝ այնքան, որ նույնիսկ ինֆլյացիան չի ծածկում: Գուցե ինչ-որ տեղ ընկալելի լիներ աշխատավարձերի բարձրացումն ու հավելյալ սոցիալական երաշխիքների ստեղծոււմը, եթե Ոստիկանությունը որակական փոփոխության ենթարկվեր, եթե համապատասխանեցվեր միջազգայիան ստանդարտներին, բայց, ցավոք, այդ առումով ոչ մի հույս չարժե ունենալ:
Source: USAArmenia

USArmeniaNews.com

Recent Posts

Ո՞վ է ասել, որ ամբողջ ձայնագրությունն են հրապարակել․ Փաշինյանը՝ Վանեցյանին որպես գործակալ օգտագործելու մասին

«Ուզում են ոչ լեգիտիմ մարիոնետային իշխանության հաստատում ՀՀ-ում և ՀՀ ինքնիշխանության, պետականության դե ֆակտո լուծարում…

14 ժամ ago

Նիկոլ Փաշինյանը մի օր սա է ասում, մի օր՝ նա. ո՞ր դեպքում է նա ստում

«Արձագանքելով դիտարկմանը՝ 2021 թվականին հայտարարել էիք՝ ավելի շուտ ձեռքերս կկտրեմ, քան Տավուշի և Ղազախի այդ…

15 ժամ ago

Ինչո՞ւ են իշխանությունները փորձում տավուշյան շարժումը կապել Քոչարյանի անվան հետ

Իր կողմից հրավիրված ասուլիսում Նիկոլ Փաշինյանը գնահատականներ է հնչեցրել հայ հոգևորականների հասցեին՝ նրանցից շատերին համարելով…

19 ժամ ago

Կկրկնվի՞, արյդոք, 2018-ի սցենարը

Արձագանքելով Բագրատ արքեպիսկոպոս Գալստյանի հայտարարությանն այն մասին, որ ՔՊ-ական բարձրաստիճան անդամներ արդեն իսկ ներքին ուղերձներ…

1 օր ago

Պահը հասունանում է. ե՞րբ է ընդդիմությունը պատրաստվում դուրս գալ մարտի

Տավուշում ժողովուրդը շարունակում է պայքարել սեփական ինչքը, տունը, եկեղեցին թուրքին չզիջելու համար՝ կռիվ տալով բիրտ…

5 օր ago

Այսօր հայոց պետականության թիվ մեկ թշնամին ոստիկաններն են դարձել, ինչը ցավալի, բայց անհերքելի իրողություն է

Կառավարության նիստում անդրադառնալով 2025-ին ստեղծվելիք Ոստիկանության գվարդիայի հարցին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է.«Ոստիկանությունն ուժային կառույց…

6 օր ago