Տիգրան Արզաքանցյանը՝ մեծ դավադրության մի մաս

Վարդան Ղուկասյանի դեմ իրականացվող արշավում կարևոր դեր է ստանձնել որևիցե լեզվով իրար երկու բառ կապել չկարողացող Տիգրան Արզաքանցյանը, որն օրերս ասուլիս էր տվել իր «փաստաբանի» հետ ու փորձել, ինչպես ասում են, մարդու վրա շառ անել՝ իբր ապացուցելու սեփական «ազնվությունը»:

Սեփական շտաբի աշխատողներին «քցած» ու իր ժլատությամբ հայտնի այս «պոլիտիկը» կամավոր սկզբուքնով մաս է կազմում մի ծրագրի, որի նպատակը կոնկրետ մարդու գլխին կոնկրետ գործ սարքելն ու այդ հիմքով նրան չեզոքացնելն է:
Ընդ որոմ՝ ապացույցների հարցում սա այնքան է առաջ ընկել նախաքննական մարմնից, որ այժմ փորձում է ինքն իրեն դրանից բարձր դասել՝ նախաքննական փուլում ֆեյք ապացույցներ ներկայցնելով, այն դեպքում, երբ հանրահայտ է, որ ո՛չ հեռախոսահամարը, ո՛չ էլ գրառումները Ղուկասյանին չեն պատկանում: Ինչ վերաբերում է Ղուկասյանի ձայնին, ապա այն վերցված-մոնտաժված է նրա լայվերից մեկից՝ մանիպուլացնելու ու Արզաքանցյանին իբր ճիշտ հանելու:
Ցավոք, Հայաստանն այնքան ընկավ, մեր երկրի նիշն այնքան իջավ, որ քաղաքական դաշտում արզաքանցյանների ծնունդը սկսեց դիտվել՝ սովորական մի երևույթ:
Արդյոք նորմալ երկրում կամ նորմալ իրավապահ, դատաիրավական համակարգ ունեցող պետությունում հնարավո՞ր էր ականատես դառնալ մի երևույթի, երբ ինչ-որ մի միլիարդատիրոջ նախկին կնոջ ամուսին իրեն օրենքից ու դատարաններից բարձր է դասում ու չսպասելով դատարանի որոշմանը՝ մարդուն հանցագործ հռչակում: Նման բան անողին մի րոպեում կլիկվիդացնեին առնվազը քաղաքական դաշտից, մինչդեռ Հայաստանում կատարվողին նայում են որպես շոու ու զվարճանք՝ խնդրի մեջ չխորանալով:

Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com