ԱՐՑԱԽՈՒՄ ՆԵՐԿԱՅՈՒՄՍ 120000 ՄԵՐ ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐԻ ՍՈՎԱՄԱՀՈՒԹՅԱՆ ՄԱՏՆՎԱԾ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԴԱ ԿԱՏԱՐՅԱԼ ԱՆԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ Է …


Թե ինչ է կատարվում այս պահին Վանաձորի կենտրոնում, ներառյալ Հայքի հրապարակը, ուր երկու հսկայական բեմեր են կառուցվել Տերյան փողոցից մինչև Նժդեհի փողոց,կարելի է տեսնել մոտ երկու ժամ առաջ արված այս լուսանկարներից։ Երեք լեզուներով գունավոր տպագրված ծրագրից տեղեկանում ենք, որ նման տոնախմբություններ նախատեսվում են նաև Գավառում և Սիսիանում․․․
ԱՐՑԱԽՈՒՄ ՆԵՐԿԱՅՈՒՄՍ 120000 ՄԵՐ ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐԻ ՍՈՎԱՄԱՀՈՒԹՅԱՆ ՄԱՏՆՎԱԾ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԴԱ ԿԱՏԱՐՅԱԼ ԱՆԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ Է ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՓՉԱՑՄԱՆ ՈՒ ԱԶԳԱՅԻՆ ՄՏԱԾԵԼԱԿԵՐՊԻ ԱՐՄԱՏԱԽԻԼ ԱՆԵԼՈՒ ԼԱՎ ՄՏԱԾՎԱԾ ԾՐԱԳԻՐ, որն իրականացնում է ԿԳԳՄՍ-ն և ԱՌԱՋԻՆ ԱԼԻՔԸ։

Այն վանաձորցի երիտասարդները, ովքեր աչք փակած արցախցի 30000 սոված երեխաներին նայելուց այս պահին խորոված ու քյաբաբ, քաղցրավենիք ու պաղպաղակ են վայելում ու պարում ասֆալտի վրա, նրանք մեղք չունեն, մեղքը այս վակխանալիան ծրագրած ու կազմակերպած շան ծիծ կերածներինն է։
ՍԻՐԵԼԻ ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՎԱՆԱՁՈՐՑԻՆԵՐ, ՈՎՔԵՐ ՀԻՄԱ ՀԱՅՔԻ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ ԵՔ ՀՈՐԴՈՐՈՒՄ ԵՄ ՁԵԶ ՄԻԱՍՆԱԲԱՐ ՀԵՌԱՑԵՔ, ԲՈՅԿՈՏԵՔ ԱՅԴ ՎԱԿԽԱՆԱԼԻԱՆ ՈՒ ԹՈՂԵՔ ԹՈՂ ԱՅԴ ԱԶԳՈՒՐԱՑ ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉՆԵՐՆ ԻՐԵՆՔ ԼԱՓԵՆ ԻՐԵՆՑ ԵՓԱԾ ՃԱՇԵՐԸ։
Մեկ մեկու փոխանցեք, տեղեկացրեք ու հեռացեք, սրբեք այդ խայտառակության խարանը լոռեցիների վրայից։
Գևորգ Մանուկյան
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Սասունը «Վիլիսը» հայ մարդուց կարևոր է համարել

Սասուն Միքայելյանն է վերջապես մեկնաբանել Տավուշում ԵԿՄ-կանների վարքագիծը՝ ոչ միայն արդարացնելով տեղի ունեցածը, այլև հայտարարելով, …