Ուրբաթ , 4 Հոկտեմբերի 2024

Այս անգա՞մ էլ է ՔՊ-ն հռչակվելու «ժողովրդավարության բաստիոն»


Երկրի շուրջ ընթացող վտանգավոր պրոցեսների դեմ բողոքի դուրս եկած ժողովրդական մասսաները, որոնց առաջին շարքերում են ընդդիմության ներկայացուցիչները՝ պատգամավորներից՝ պարզ համակիրներ, բախվել են ոստիկանական բիրտ ուժին. բերման է ենթարկվել Լևոն Քոչարյանը, հիվանդանոց է տեղափոխվել «Հայաստան» դաշինքից պատգամավոր Գառնիկ Դանիելյանը և այլն: Կարճ ասած՝ իշխանությունները փորձում են կրկնել Դիմադրության շարժման դեմ ձեռնարկված գործողությունների փորձարկված ծրագիրը,և ինչպես այն ժամանակ, այնպես էլ հիմա, հասնել արդյունքի:
Ոստիկանության բիրտ ուժը, որն իրենց վրա զգացել են ցուցարարները, հասարակ ժողովուրդը, գյուղացիները, պատգամավորները, անմիջականորեն հովանավորվում է ՔՊ-ական իշխանության կողմից՝ իշխանություն, որն իրեն ողջ աշխարհով մեկ հռչակել է՝ ժողովրդավարութայան բաստիոնի պաշտպան, և սա՝ այն դեպքում, երբ հայտնի է, թե ինչ է Հայաստանում ռեալ ժամանակում կատարվում:
Բնական հարց է ծագում՝ ո՞րն է Նիկոլ Փաշինյանի հենարանը, որոնք են այն ուժերը, որոնք նույնիսկ այսքանից հետո կհամարձակվեն ՔՊ-ին որպես ժողովրդավարության ջատագով համարել՝ աչք փակելով Հայաստանում առկա ռեալ իրավիճակի վրա: Ակնհյատ է, որ եթե իշխանությունները վախենային կամ կաշկանդված լինեին, իրենց նման լկտիություն թույլ չէին տա, չէին փորձի բռնության մեջ հասարակական ցասումն ու հանրային արդար պահանջը խեղդել:
Հայաստանյն իշխանություները, երբեք, որևիցե ժամանակահատվածում աչքի չեն ընկել իրենց ժողովրդավարությամբ, բայց եթե անցյալում իրերը հաճախ իրենց անուննով էին կոչում, ապա հիմա ոչ ոք չի ցանկաոնում ՔՊ-ին մի թթու խոսք ասել:
Նիկոլ Փաշինյանին հովանավորում են նրանք, որոնց ձեռք է տալիս այն քաղաքական կուրսը, որը վարում է ՔՊ-ն՝ Հայաստանը շեղելով իր բնական հունից:
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

«Association of Genocide Scholars»-ը փայլուն շանս տվեց Հայաստանին. ԱԳՆ-ն կօգտվի՞ հնարավորությունից, թե՞ ինչպես միշտ

«Association of Genocide Scholars»-ը՝ Ցեղասպանագետների միջազգային ընկերակցությունը, որն աշխարհում ցեղասպանություններն ուսումնասիրող ամենամեծ և ամենահեղինակավոր կազմակերպությունն …